...

Վերջին գնացողը թող հանգցնի կրակը

Վերջին գնացողը թող հանգցնի կրակը

Այս օրերին հայտնի դարձավ, որ Արցախում գոյություն ունի աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթևոսյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ: Մեկնաբանելով սա՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է. «Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է»:

«ՉԻ». Պատկերացրեք, որ մեկի տանը հրդեհ է բռնկվել: Պետք է շտապ մարել կրակը, քանի դեռ ամբողջ տունը չի վառվել: Բայց ոչ ոք տեղից չի շարժվում: Կրակը հանգցնելու փոխարեն իրար հետ ռազբորկաների մեջ են: Մեկն ասում է՝ կրակը ես պիտի հանգցնեմ: Մյուսն ասում է՝ մինչև իմ թույլտվությունը չլինի, չես կարող: Էն երրորդն ընդհանրապես առաջարկում է օգնություն կանչել, բալքիմ դրսից մեկը լսի, գա, կրակը հանգցնի: 

Մոտավորապես այս վիճակն է Արցախում, որտեղ այս հրդեհի պայմաններում ներքաղաքական ինչ-որ ռազբորկաներ են գնում, իրար միս են ուտում, տարբեր խմբավորումներ են ստեղծվել, իրար տակ են փորում: Կրակն արդեն իրենց քթի տակ է, դեռ կռիվ են տալիս:

Հուսով ենք, որ Մովսես Հակոբյանի ասած մարդն է թմրամոլ, մնացածները դեռ կարող են սթափվել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ