...

Մոսին խռովել ա

Մոսին խռովել ա

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը հրաժարվել է մեկնաբանել «փողով բանակից ազատվելու մասին» օրենքը՝ հայտարարելով․ «Ես ուրիշ երկրի ներքին գործերին չեմ խառնվում, ես այս երկրի քաղաքացի չեմ»։

Փաստորեն՝ Մովսես Հակոբյանը երկար ժամանակ «ուրիշ երկրի» զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է եղել։ Բայց խնդիրը դա չէ։ Սա նշանակում է, որ 1998-ին էլ Ռոբերտ Քոչարյանն է դարձել Հայաստանի նախագահ՝ լինելով «ուրիշ երկրի» քաղաքացի։ Չնայած՝ նրա դեպքում մեղադրանքներն անհիմն են․ նա, լինելով ուրիշ երկրի քաղաքացի, Հայաստանի ներքին գործերին առանձնապես չի էլ խառնվել։ Ընդամենը Հայաստանում բիզնես-գործունեություն է ծավալել, ընդ որում՝ բավականին հաջող, իսկ օտարերկրացիներին դա չի արգելվում։ 

Այլ հարց է, որ նա, հանուն սեփական բիզնես-գործունեության բարգավաճման, արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում տեղի ունեցող ցանկացած բան համարվի ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ներքին գործը։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ