...

Ստոպ-կադր. տեղական, բայց ոչ գեղական

Ստոպ-կադր. տեղական, բայց ոչ գեղական

Մի երկու օր առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր կոչ արել, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ, ու դա լինի մեր պատասխանը Լարսի անցակետի փակմանը:

Հարց չկա, առել ենք: Սյունիք տանող ճանապարհին, ամեն բնակավայրի մոտ բացառապես տեղական արտադրանք են վաճառում: Եղեգնաձորում՝ ճանապարհի եզրին, գյուղմթերքների, թթուների, պահածոների վաճառք է: Հեչ դրանց որակը տեսե՞լ եք: 

Թթու դրած շուշան ես գնում, բացում ես, փայտ է: Դախացած փայտ: Թափել ենք: 

Բա ղավուրմայի բրդուճնե՞րը: 1500-2000 դրամով վաճառում են: Գնում ես, ղավուրմայի հետ որևէ կապ չունի: Մեջը կիսահում միս է, միայն կտրիչ ատամներով է հնարավոր մի կտոր պոկել, կուլ տալ, որովհետև ծամել հնարավոր չի: Մի «չըրթ» յուղի համ են տվել, դա էլ ղավուրմայի էֆեկտ տալու համար:

Բայց էլի թափել ենք: 

Սա էլ՝ մեր տեղականը: Օգտվում են նրանից, որ չես կարող Եղեգնաձոր վերադառնալ, առածդ հետ տալ, ինչ կարողանում են, «նաղդում» են: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   383 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ