Այս պահին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար։
Իշխանական շրջանակներից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման վտանգի տակ են Արցախի երեք նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
«ՉԻ». Մինչև Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները գոնե դրա մասին կարողանային ռուսների հետ պայմանավորվել: Որպեսզի Արցախից հեռանալը երաշխավորվեր: Կամ՝ ադրբեջանցիների հետ:
Հիմա առանձին մի ցավ էլ սա է լինելու: Ադրբեջանն արդեն հաստատել է գեներալ Լևոն Մնացականյանի ձերբակալման լուրը: Խոսում են գեներալ Արշավիր Ղարամյանի ձերբակալման մասին: Ու այսպես հերթով:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ դա Ադրբեջանի ներքին գործն է: Բայց նույնիսկ քո զինվորականներին Հայաստան բերելու հարցում ի վիճակի չլինե՞ս ծպտուն հանել... բա կապիտուլյացիան պոզով-պոչո՞վ է լինում: