...

Կարևոր որոշումների նախաշեմին

Կարևոր որոշումների նախաշեմին

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում փակ քննարկման ձևաչափով հանդիպել է մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ: Տեղի է ունեցել նաև ունեցել անվտանգության խորհրդի նիստ:

Այսօր կառավարության շենքում կայացել է նաև հանդիպում «Իմ քայլի» ներկայացուցիչների հետ: Այսօր վարչապետի հետ հանդիպել են Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու  Բակո Սահակյանը:

«ՉԻ». Միայն այս չոր տեղեկությունները բավական են հասկանալու համար, որ իրավիճակը ռազմաճակատի հատկապես հարավային հատվածում շարունակում է մնալ բարդ ու լարված:
Ենթադրում ենք, որ այս հանդիպումների նպատակը միայն այն չէ, որպեսզի վարչապետը իր հետ հանդիպած ուժերին ներկայացնի, թե ինչ իրավիճակ է տիրում ճակատում: 

Շատ հավանական է, որ այս հանդիպումները ինչ-որ կարևոր որոշումների նախերգանքն են: Շատ կարևոր, եթե Արցախից Երևան են գալիս Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:
Բոլոր դեպքերում, յուրաքանչյուր րոպեն թանկ է, և եթե իսկապես իշխանությունները մտադիր են պատերազմում բեկում մտցնելու համար ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքական ուղղությամբ որոշումներ կայացնել, ապա դա պետք է անել հնարավորինս արագ:

Մենք արդեն մի քանի անգամ նշել ենք, որ պետք է մոբիլիզացնել մեր բոլոր քաղաքական ռեսուրսները, հատկապես դիվանագիտական դաշտ ներգրավել փորձառու և բանակցությունների մեծ փորձ ունեցող գործիչներին: Ներքաղաքական կոնսոլիդացիան խիստ կարևոր գործոն է:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ