...

Ինչպե՞ս պախարակենք

Ինչպե՞ս պախարակենք

Ինչո՞ւ պետություն ստեղծեցինք: Ստեղծեցինք, որպեսզի հավաքական առումով պաշտպանենք այս տարածքում ապրող մարդկանց կոլեկտիվ անվտանգությունը և նաև առանձին վերցված մեկ մարդու իրավունքները:

Հիմա դաժան պատերազմ է, և խաղասեղանին դրված է սկզբում Արցախի, իսկ այնուհետև Հայաստանի լինելիությունը: Եվ այժմ առանձին վերցված մեկ մարդու անվտանգությունը և իրավունքները պետք է ստորադասվեն ամբողջ ժողովրդի՝ այս տարածքում ապրելու հեռանկարին կամ դրա բացակայությանը:

Պատերազմը ունի իր օրենքները, իր պատմությունը, բայց չկա նախադեպ, որ այն հաղթանակով ավարտվի մեկի համար, որը թավիշով է փորձում հաղթել: Առանց վերադասի հրամանի խրամատը լքածը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Բայց տարօրինակ է, որ երեկ ասվեց, թե նման դեպքերը պետք է պախարակել: Ի՞նչ է նշանակում պախարակել: Նկարը դնենք ֆեյսբուքում ու գրենք՝ ամոթ էսինչյան էսի՞նչ:

Եթե պատերազմից մեկ ամիս անց քաղաքացին դեռ չի կամավորագրվել, դժվար թե կամավորագրվի, եթե լսի, թե ինչպես են լքում խրամատը: Հատկապես այն պարագայում, որ փաստացի լքողը ավելի հայրենասեր է եղել, քանի որ ավելի շուտ է կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը:

Եթե պատերազմը հռչակված է հայրենական, ապա պետական կառավարումն էլ պետք է համապատասխանի դրա տրամաբանությանը: Դժվար է մարդուն համոզել, որ հանուն հայրենիքի պետք է զոհվել, որպեսզի հետագայում մեր դիվանագիտությունը լինի ճկուն և ընկալելի ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների համար:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ