...

Ներքին կոնսոլիդացիայից՝ արտաքին կոնսոլիդացիա

Ներքին կոնսոլիդացիայից՝ արտաքին կոնսոլիդացիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ տեսաուղերձով, որտեղ ներկայացրեց արցախյան պատերազմում առկա իրավիճակն ու զարգացումները:

Նա նշեց, որ ներկա պահին հակամարտության դիվանագիտական լուծման հնարավորություններ չկան, քանի որ Ադրբեջանը ցանկանում է կապիտուլյացիայի ենթարկել Արցախը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ զենք վերցնել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանությանը: «Այս պրոցեսը կազմակերպելու պարագայում է հնարավոր հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Դա պետք է անի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը: Այս կոչն ուղղում եմ բոլոր քաղաքապետներին, կուսակցություններին, ՏԻՄ ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ ներկա պահին պատերազմը դադարեցնելու ուղղությամբ միջազգային գերտերությունների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, ջանքերն առայժմ արդյունք չեն տալիս, և մենք պետք է պատրաստ լինենք երկարատև ռազմական գործողությունների:

Սակայն ներքաղաքական դաշտում այսօր կոնսոլիդացման ուղղությամբ իրականացվող քայլերը, նկատի ունենք առաջին հերթին Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարների հանդիպումները, հույս են ներշնչում, որ պատերազմում բեկում մտցնելու նպատակով թշնամուն դիմագրավելու համար անհրաժեշտ դիվանագիտական, արտաքին-քաղաքական լուրջ աշխատանք է սպասվում: Հնարավորինս արագ պետք է մեր բնական դաշնակիցների հետ համագործակցությունը ավելի առարկայական դառնա: 

Այս պատերազմը, բացի գոյության պայքար լինելուց, կրում է նաև հակաահաբեկչական բնույթ, և կան երկրներ, որոնք պատրաստ են ահաբեկչության դեմ պայքարի մեջ մտնել: Նրանց հետ ճիշտ և օպերատիվ համագործակցությունից է կախված, թե որքան արագ պատերազմում մեզ համար ընդունելի իրավիճակ կստեղծվի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1000 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ