...

Էժան դիսկուրսի սիրահարները

Էժան դիսկուրսի սիրահարները

Այսօր հայտնի շրջանակներին սպասարկող մի քանի լրատվամիջոց հանդես են եկել նույնաբովանդակ իրավական վերլուծություններով: Հիմնական միտքը հետևյալն է՝ Հայաստանը ֆորմալ առումով պատերազմ չի հայտարարել և չի կարելի Նիկոլ Փաշինյանին անվանել գլխավոր հրամանատար:

Աշխարհը աշխարհով, սրանք էլ իրենց կոմպլեքսներով և ֆոբիաներով: Այսինքն՝ ըստ իրենց, Հայաստանը  պատերազմական վիճակում չի գտնվում: Հետաքրքիր է, թե այդ հոդվածագրերը որտե՞ղ են ապրում, ռազմաճակատ մեկնած հարազատներ և ընկերներ չունե՞ն, որ կարողանում են այս օրերին մտահոգվել նման էժանագին թեմաներով:

Անպատեհ իրավական լիկբեզների փոխարեն ճիշտ կանեին հեգնեին, երբ երիտհանրապետականները Սերժ Սարգսյանի ծնունդը շնորհավորելիս նրան դիմում էին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի: Չէ, նույն այդ լրատվամիջոցները նույնությամբ դրանք դնում էին իրենց էջերում և վերնագրում՝ այսինչը շնորհավորել է գերագույն գլխավոր հրամանատարին:

Այս դիսկուրսն այս օրերին վկայությունն է միայն մեկ բանի՝ որքան էժան են ներկայիս կառավարության ընդդիմախոսները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ