22.07.2021   16:45
1343

Հերթական զավակամարտը


ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Վերջինս գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։

«ՉԻ». Էս Սյունիքի մարզպետները մեր վրա գալովի են: Իբր Լիսկայի տղան քիչ էր, հիմա էլ՝ սա: Ում նշանակում են, դրա զավակները ղզղնում, աջուձախ սկսում են կրակել, աչք հանել ու էլի նման հերոսություններ: Սյունիքի այն մարզպետը, որի զավակի նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, հաշվեք, որ ստից մարզպետ է:

Իսկ Գորիսում տեղի ունեցածը ոչ թե փոխհրաձգություն է եղել, այլ զավակամարտ: Նույնիսկ հաշիվն ենք խառնել, թե սա որերորդ զավակամարտն է:

Դրա համար, որպեսզի վերջ տրվի այս երևույթին, կրակոց, ջարդոց, ռազբորկա... սրանք վերանան, այսուհետ մարզպետ պետք է նշանակել արու զավակ չունեցող մարդկանց: Նրանց, ովքեր միայն աղջիկ ունեն: Կամ՝ դեռ ամուսնացած չեն: Այդ դեպքում Սյունիքում քրեածին իրավիճակը միանգամից կդզվի: 

Հ.Գ. Իմիջիայլոց, Սյունիքի մարզպետ նշանակելիս պետք է ուշադրություն դարձնել, որ այդ մարդը նաև Վահե Հակոբյան անուն-ազգանունը չկրի: Այդ անուն-ազգանունով երկու հոգու մարզպետ էին նշանակել, երկուսն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ քավոր-սանիկական հարաբերություններ էին ստեղծել:



 Պիտակներ

         Մելիքսեթ Պողոսյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները


















Էս չե՞ք դուք
Էս չե՞ք դուք
06.09.2021 / 1279