...

Լիսկան Գորիսում է

Լիսկան Գորիսում է

Այսօր դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը:

«ՉԻ». Մենք ուղղակի հիշեցնենք, որ 2021թ. հուլիսին Գորիսում զինված ռազբորկա էր եղել, 2 հոգի վիրավորվել էին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Սեպտեմբերին Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:

Դե, էս էլ ու պրծ: Փաշինյանն էր, չէ՞, ասում, ծանոթ-բարեկամ չի լինելու, օրենքի առջև բոլորը հավասար են լինելու, բլա-բլա-բլա: 

Փաստորեն, Լիսկան Գորիսից չի փախել, այլ հոգին ռեինկարնացիա է եղել, մտել է Մելիքսեթ Պողոսյանի մեջ, Լիսկայի տղայի հոգին էլ՝ Մելիքսեթի տղայի մեջ: Սուրիկ Խաչատրյանի որդուն, որքան հիշում ենք, սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեղադրանք էին առաջադրել: Հետո բաց թողեցին: Հիմա՝ նույնը: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   760 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ