ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որը վերնագրված է՝ «Թուրք Նիկոլ» և գրել. «Բա իմացա՞ք... Լսեցի՞ք... Մեզ համբերություն...»:
Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը անդրադառնում է ազատագրված տարածքների որոշ մասը Ադրբեջանին վերադարձնելու թեմային: Տեսանյութում նրա խոսքի մի մասն են ներկայացրել ու այնպես է երևում, թե իբր Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «պետք է Ադրբեջանին վերադարձնել ձեզ հայտնի տարածքները»:
Սրա հիման վրա էլ Գևորգ Պետրոսյանը վարչապետին թուրք է անվանում: Դե, եթե նման վերնագրով տեսանյութ է տեղադրում իր էջում, ուրեմն՝ այդպես է:
Իրականում, եթե Փաշինյանի ամբողջական խոսքը ներկայացվեր, ապա նա ասում է, որ ՀՀԿ-ն արցախյան բանակցություններում այնպիսի քաղաքականություն է իրականացրել, որ իրեն թողել են մի ժառանգություն, ըստ որի ազատագրված տարածքները պետք է հանձնել: Մենք այդ տեսանյութը կներկայացնենք, որ համոզվեք, որ վարչապետը ՀՀԿ-ին է քննադատում:
Բայց մենք ուրիշ տեսանյութ էլ հիմա կներկայացնենք, որտեղ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը դեռևս 2015 թվականին հայտարարում է, որ Արցախի ազատագրված որոշ տարածքներ հանձնվելու են Ադրբեջանին: Այն ժամանակ ԲՀԿ-ն ոնց որ թե ՀՀԿ-ի դաշնակիցն էր, ու Գևորգ Պետրոսյանն էլ ոնց որ թե ԲՀԿ անդամ էր: Ու ոնց որ թե ծպտուն չի հանել: 2015 թիվն ընդհանրապես խառը տարի էր, բհկ-ականներին բամփում էին, Գևորգ Պետրոսյանն էլ թախտի տակ էր մտել: Բայց երբ Լևոն Մարտիրոսյանը խոսում էր տարածքներ հանձնելու մասին՝ 2015-ի նոյեմբերին, բամփոցին արդեն ավարտվել էր, Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հաշտվել էին, էլի ջան-ջիգյար հարաբերություններ էին, ուղղակի Գևորգ Պետրոսյանը թախտի տակ մնալով, դրա մասին կուրսի չի եղել:
Հիմա մենք իրեն հիշեցնում եք: Թող իմանա: Ու եթե ինքը Նիկոլ Փաշինյանին թուրք է անվանում այն խոսքերի համար, որը վարչապետը չի ասել, ապա ստացվում է, որ Գևորգ Պետրոսյանը ՀՀԿ-ին ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանին տասնապատիկ թուրք է անվանում: Իհարկե, անկախ ամեն ինչից, ոչ մեկին պետք չէ թուրք անվանել, քավ լիցի, մենք չենք պատրաստվում Գևորգ Պետրոսյանի պես «պլենդուզից» ցածր դիրքեր գրավել: Ուղղակի իր տրամաբանությամբ այդպես է ստացվում: Ու հիմա իրեն պարզ հարց ենք տալիս. թե մեջդ մի գրամ արժանապատվություն, տղամարդկություն, թասիբ կա, գոնե երկու խոսքով մեկնաբանի հանրապետական պատգամավորի խոսքերը: Չի մեկնաբանի: Որովհետև ինքը լատենտ հայրենասեր ու ազգային տղա է: Սրանց վազքը մինչև մարագն է: Սրանք մենակ թախտի տակից են հզոր ստատուսներ գրում ու թուրքի մասին խոսում:
Ու ահա այսպիսի էժանագին, մանրախնդիր, տարրական ամոթի զգացումից զուրկ անձինք են լցված եղել օրենսդիր, գործադիր և դատական մարմինները: Ափսոս, ավելի լավ՝ լատենտներին բնորոշ բառեր կան, որ Գևորգ Պետրոսյանին ավելի կսազեին, բայց դե՝ ջոկիք, էլի, ինչ նկատի ունենք: