...

Հիմա ուրիշ ժամանակներ են

Հիմա ուրիշ ժամանակներ են

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի պետականության անկումը կարող է կասեցվել միայն զենքով, զենք պետք է հասցնել՝ ցանկացած ճանապարհով ու եղանակով, կյանքի հարց է, դա հեշտ չէ, բայց արել են դեռևս 80-ականների վերջերին, երբ անասելի բարդ էր»:

«ՉԻ». Սա էլ մի առանձին խնդիր է, որ ներկայիս պրոբլեմների լուծման համար օրինակ են բերվում 30-40 տարվա դրվագները:

Այն դեպքում, երբ 80-ականների վերջերին այլ վիճակ էր, հիմա՝ բոլորովին այլ: Ժամանակները փոխվել են, իսկ ահա մեր միտքը դոփում է տեղում:

Մեզ մոտ մինչև հիմա մտածում են, որ կարելի է փեշի տակ երկու հատ ավտոմատ թաքցնել, կամ մեքենայի բեռնախցիկում փամփուշտներ պահելով՝ դրանք հասցնել Արցախ, ու ամենակարևորը, որ դա հարց կլուծի: Ֆիդայական ժամանակները վաղուց անցյալում են: Եկեք անկեղծ լինենք. ի՞նչ զենք կարող ենք մենք Արցախին տալ ու ի՞նչ ծավալով: Ու այնպես, որ դա աննկատ մնա: 

Հիմա պատերազմում են տնտեսությունները: Պատերազմ կարելի է վարել՝ տնտեսական ու տեխնոլոգիական ռեսուրսների բավարար ծավալ ունենալով: Դրեք, համեմատեք: Որտեղ ենք մենք, որտեղ՝ մեր հակառակորդները: Մինչև 1998 թվականը այս առումով բալանս կար, դա թույլ էր տալիս մեր առջև դրված խնդիրները լուծել: 

Միգուցե հիմա էլ է հնարավոր ինչ-ինչ խնդիրներ լուծել, բայց դրա համար պետք է հիշել, որ այժմ 21-րդ դարն է, ու լրիվ այլ իրողություններ են, որոնցում հայդուկային մտածելակերպը ոչ մի տեղ չունի:

Հ.Գ. Փեշի տակ, իմիջիայլոց, անհնար է հակաօդային պաշտպանության համակարգեր տեղափոխել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ