...

Հիմա ուզածդ ի՞նչ է

Հիմա ուզածդ ի՞նչ է

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն իր հարցազրույցներից մեկում ասել է. «Մի փոքր անհասկանալի է, շատ հարցեր ունեմ՝ քոչարյանական ընդդիմության ուղղված։ Իրենք լռեցին, լռեցին... հիմա հանրահավա՞ք են անում։ Սկզբում շատ էին խոսում, հետո պարտվեցին ընտրություններում, լռեցին, մեկ էլ հանկարծ հայտնվեցին»:

«ՉԻ». Այս հարցը հիմա շատերն են տալիս, այդ թվում՝ Քոչարյանի երբեմնի բազմաթիվ համակիրներ: Ասում են՝ ուզածդ ի՞նչ է: Փողոցային պայքա՞րը... բա էլ ինչի՞ գնացիր խորհրդարան, քո մարդկանց շնորհքով տեղավորեցիր ԱԺ դահլիճի աթոռներին:

Գուցե ցանկանում ես կանխե՞լ երկրի առջև ծառացած վտանգները. բա էլ ինչի՞ մերժեցիր խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու Տեր-Պետրոսյանի առաջարկը, ինչն իսկապես կարող էր բեկումնային լինել հետագա քաղաքական զարգացումներում, որից հետո շնորհքով քո մարդկանց տեղավորեցիր ԱԺ դահլիճի աթոռներին, իսկ Նիկոլ Փաշինյանին էլ շնորհքով տեղավորեցիր վարչապետի աթոռին:

Ամենահետաքրքիրն այն է, որ Քոչարյանն իր գործողություններով լեգիտիմացրել է Փաշինյանին, վերջինիս Հայաստանի անունից հնարավոր և անհնար պայմանագրեր, համաձայնագրեր կնքելու, ստորագրելու քարտ-բլանշ տվել, հիմա վեր է կացել, թե բա՝ սպասեք, դիմադրում եմ: Ինչի՞ն ես դիմադրում. թուլանալուն և հաճույք ստանալո՞ւն: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ