...

Հոգեկան խնդիրներով հոգեբանը

Հոգեկան խնդիրներով հոգեբանը

«Իսկ ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի գործին, ապա հոգեբանական տարրական կանոնների համաձայն՝ կոնֆլիկտը պետք է ունենա երկու կողմ, որոնք պետք է ունենան հավասար պատասխանատվություն։ Հիմա եթե կոնֆլիկտի մի կողմը Ռոբերտ Քոչարյանն է, ապա երկրորդ կողմը պետք է լինեն Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հիմա կոնֆլիկտի մի կողմը նստած է վարչապետի աթոռին և վայելում է, և հենց սրա համար է, որ ինքը Մարտի 1-ը փորձում է բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա, որ իր վրայից մաքրի։ Որովհետև ինքը, երբ գիշերը պառկում է քնելու, գիտի, որ Մարտի 1-ի մեղավորներն ինքն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են։ Մենք այդ կոնֆլիկտի երկրորդ կողմն ունենք, տեսել ենք, չէ՞, Օպերայի հրապարակում հարբած մարդիկ, նարկոտիկներ, զենքեր, որոնք գիշերները էդտեղ կրակում էին։ Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի կողքը նույն կարգավիճակում պետք է նստած լինեին Նիկոլ Փաշինյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և ժողովրդական դատարանը պետք է որոշեր, թե նրանցից ով է մեղավոր»,- ասել է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը։

«ՉԻ». Ահա այսպիսի հոգեկան խնդիրներ ունեցողների վրա է հենվում Քոչարյանը: Սրանք են նրա հենարանը:

Ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող այս անձնավորությունը նույնացնում է զոհին և դահիճին: Այսինքն, եթե մեկը մտնում է մեկ ուրիշի տուն թալանելու և սպանելու, ապա մտնողի և տանտիրոջ պատասխանատվությունը հավասար է: Չէ՞ որ դա էլ է կոնֆլիկտ և «հոգեբանական տարրական կանոնների համաձայն՝ կոնֆլիկտը պետք է ունենա երկու կողմ, որոնք պետք է ունենան հավասար պատասխանատվություն»: 

«Հոգեբանը» ակնհայտ հոգեբանական և հոգեկան խնդիրներ ունի: Ամենայն հավանականությամբ դրանք հալյուցինացիաներ են: Դրանց հիմնական պատճառներն են ուժեղ հոգնածությունը, խմիչքի և թմրանյութերի շատ օգտագործումը: Այլապես ինչպես բացատրել, թե իբր Օպերայի հրապարակում գիշերները կրակում էին: Անգամ Քոչարյանի և Սարգսյանի օրոք դատախազությունը այդպիսի դեպք չի հիշատակել:

Չէինք անդրադառնա այս անձնավորությանը, եթե նա միայն քաղաքական ծառայություններ մատուցեր: Բայց նա հոգեբանական կենտրոն է ղեկավարում և շատերը, չիմանալով այս մարդու խնդիրների մասին, կարող են դիմել, որպեսզի հոգեբանական պատշաճ ծառայություններ ստանան: Թող իմանան, որ հոգեբանը նախ ինքն ունի հոգեկան և մտավոր ստացիոնար երակարատև բուժման կարիք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ