...

Հրաշք կառավարություն

Հրաշք կառավարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է «Կենսաթոշակի մասին» օրենքի նախագծում տեղ գտած փոփոխությունները: Ըստ Խաչատրյանի՝ բարեփոխումները վերաբերում են առավել խոցելի խմբերին՝ 90 տարին անց կենսաթոշակառուներին:

«ՉԻ». Հրաշք, իսկապես սոցիալական ուղղվածություն ունեցող կառավարություն: Մինչ ոմանք քննադատում են, կառավարությունը մտածում, տանջվում և վերջապես այսպիսի հրաշք նախաձեռնություններ է երկնում:

Առաջարկում ենք կանգ չառնել և մտածել նաև ուրիշ սոցիալական խմբերի մասին:

1. Եռապատկել ՀՀ բոլոր այն քաղաքացիների կենսաթոշակը, որոնք հատել են 200 տարվա սահմանագիծը:

2. Հարկերից ազատել ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, որոնք հատել են 150 տարեկանի շեմը:

3. 50 երեխա ունեցողներին նվիրել դղյակ:

4. Զեյթունի աբստամբությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին նվիրել մեկական «Ռոլս Ռոյս» և ձիթենու ճյուղ:

5. 10-րդ ամուսնությունը ՔԿԱԳ-ում գրանցած ՀՀ բոլոր քաղաքացիներին նվիրել մեկական ուղեգիր դեպի Դուբայ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   839 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ