...

Յա էշը կսատկի...

Յա էշը կսատկի...

Այսօր Ազգային ժողովը քննարկել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ նախագծի նպատակն է բարելավումներ իրականացնել հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացում։ Ըստ այդմ, 2-րդ կարգի հաշմանդամ սպան 200 հազար դրամի փոխարեն այսուհետ կստանա 150 հազար դրամ:

«ՉԻ». Սա կոչվում է բարելավել հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը: 

Պետք է խոստովանել, որ շատ լավ բարելավում է: Որ ուզում եք իմանալ, 150 հազարն էլ է շատ հաշմանդամ սպաների համար: Պետք է բարեփոխումները շարունակել, 150 հազարը դարձնել 100 հազար: Ու այդպես մանրից բարեփոխել, տեսնենք՝ վերջում ինչ է լինում:

Ճիշտ այն պատմության պես, որ գյուղացին որոշում է էշին ավելի քիչ խոտ տալ: Տեսնում է՝ էշը ավելի քիչ խոտով յոլա է գնում, ասում է՝ ուրեմն կարելի է մի քիչ էլ պակասեցնել խոտի չափը: Էնքան է պակասեցնում, որ մի օր էշը....

Մեզ էշի տեղ են դրել:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ