...

Շան որդի է, բայց մեր շան որդին է

Շան որդի է, բայց մեր շան որդին է

Ազգային ժողովը միաձայն կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածած Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին՝ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 65-ը և կողմ քվեարկել:

«ՉԻ». Էս մի բանն էլ են իշխանությունները լավ յուրացրել. օրենքի առջև բոլորը հավասար են, բայց իրենք մի քիչ ավելի շատ են հավասար:

Հակառակ դեպքում, Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի հետ միասին ԱԺ-ն պետք է նաև քննարկեր ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը, եթե հիշում եք, հենց խորհրդարանի դահլիճում, բոլորիս աչքի առջև քացիներ էր տալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին:

Բայց չէ, դե ո՞նց կլինի, Վահագն Ալեքսանյանը հայրական քացի է երևի տվել, իսկ Մհեր Սահակյանի հարվածը հարված էր մեր պետականության հիմքերին, տվել, խարխլել է, նաղդ պիտի նստացնել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ