...

Ի՞նչ են պատմել խորհրդարանում ծեծկռտուքի մասնակիցները

Ի՞նչ են պատմել խորհրդարանում ծեծկռտուքի մասնակիցները

Ներկայացնում ենք երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հիմնական մասնակիցների ցուցմունքները, որոնք նրանք տվել են նախաքննության ընթացքում: Ցուցմունքները հրապարակել է «Расёмон» հեռագիր-ալիքը:

Վահագն Ալեքսանյան (ՔՊ). «Վահե Հակոբյանի հետ իմ աշխատասենյակում հանգիստ քննարկում էինք Արթուր Ղազինյանին մի տեղ տեղավորելու օրենսդրական նախաձեռնությունը, մեկ էլ դուռը քացով բացեցին, ներս մտավ Իշխան Սաղաթելյանը՝ մի քանի դաշնակ ջահելով, մատով ցույց տվեց ինձ ու ասաց՝ «Ահա նա, արեք, ինչ ուզում եք»: Իշխանը թռավ սենյակից, էդ ջահելներն էլ եկան վրա, թե բա՝ արա´, Վահագը դո՞ւ ես: Ես էլ ասի՝ չէ, ինքն է ու ցույց տվեցի Վահե Հակոբյանի վրա: Ու մինչ վերջինս փորձում էր բացատրել, որ Վահագն ու Վահեն տարբեր անուններ են, արդեն ուշ էր. դաշնակները իրեն կաբինետիս դալանի տակ ծեծեցին ու գնացին»:

Սևակ Նազարյան (ՀՅԴ). «Սուրճ մը կխմեի, Ռուբեն Ռուբինյանին տեսա, հրավիրեցի՝ միասին սրճելու: Ինքը մտավ մեր աշխատասենյակ, ու երբ սուրճի բաժակը վերցրեց, որ խմի, աչքն ընկավ մեր պատին, ու զայրացած հարցրեց. «Էս ձեր պատին ի՞նչ գործ ունի Դումանի լուսանկարը»: Ես բացատրեցի, որ Ալեն Սիմոնյանի կարգադրությունն է, որ բոլոր աշխատասենյակների պատերին պետք է լինի Նիկոլի նկարը, բայց ինքը դրանից ավելի կատաղեց ու հարձակվեց վրաս, հետո կռվին միացան կողմերից մեկական լրագրող՝ Գեղամ Մանուկյանն ու Սիսակ Գաբրիելյանը.. հետո չեմ հիշում»: 

Հրաչյա Հակոբյան (ՔՊ). «Ինչ որ ասում են, սուտ է: Ես նկարահանվում էի «Դաշնակ զարկելու արվեստը» սերիալի 63-րդ սերիայում: Հիմա սցենարով ես պիտի կռիվ անեի դաշնակ ջահելների հետ: Ես իրենց կանչեցի իմ մոտ, լեզվակռիվ եղավ, հետո սկսեցի հարվածել, մի դուբլով էդ հատվածը նկարահանվեց: Պետք չի մշակութացնել քաղաքականությունը... էէ՜, պետք չի քաղաքականացնել մշակույթը»:

Գերասիմ Վարդանյան (ՀՅԴ).  «Ինձ համար խելոք շարիկ էի գլորում, արդեն համարյա 2000 աչոկ էի հավաքել, մեկ էլ 40 հոգով հարձակվեցին իմ վրա: Բայց դրոշս կուտեն, թե կկարողանային մի հատ բան անել: Մենակով ես էդ 40 հոգուն նենց ծեծ տվեցի ու մի հատ ուդար չկերա: Էդքան դուխ չունեին: Հետո դրանցից 15 հոգի ինձ գերի ընկան, ոչ մեկին բաց չեմ թողնելու, մինչև ինձ ծանր մարմնական վնասվածքներ հասցրած գյադեքին չբռնեն»:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ