...

Ինչ քյարփինջ, մոզգ է

Ինչ քյարփինջ, մոզգ է

«- Ո՞ւմ հետ անվտանգային նոր ձևաչափ կազմավորել։

- Կարծում եմ՝ անուններ կարելի է թվարկել, բայց այդ թվարկման ընթացքում կարող ենք որոշակի պետություններ բաց թողնել։ Աշխարհաքաղաքական շահագրգռվածություն այս տարածաշրջանում գիտենք, թե որ երկրներն ունեն։ Մենք գիտենք՝ որ երկրներն են տասնամյակներ շարունակ փորձել մեզ աջակցել, ճանաչել ցեղասպանությունը, օրենքով ընդունել, օրինակ՝ Ֆրանսիան»։

Սա հատված էր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Իսկ ոմանք ասում են, թե մեր վիճակը շատ վատ է: Օրինակ՝ կարդալով պարոն Մակեյանի այս միտքը, լրիվ հակառակ տպավորությունն ես ստանում: Փաստորեն աշխարհում մեզ հետ անվտանգային նոր ձևաչափ կառուցելու պատրաստ այնքան շատ երկրներ կան, որ թվարկելիս կարելի է նաև մոռանալ մի քանիսին: Հերթ են կանգնել, մենք էլ դեռ պետք է ընտրենք:

Կարծես հարցնում են Աֆրիկայի պետությունների մայրաքաղաքները, ինքն էլ պատասխանում է, թե շատ են, կարող է մի քանիսը խառնեմ:

Մակեյանը խառնել է շահավետ, բարիդրացիական հարաբերությունները անվտանգային ձևաչափի հետ:

Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և այդ կառույցից դուրս անվտանգային ձևաչափ չի կառուցի: Պարզապես չի կառուցի: Մխիթարել կարող է, մի փոքր օգնել՝ հնարավոր է, բայց անվտանգության երաշխավոր՝ երբեք: Այս առումով Մակեյանի գործընկեր Տիգրան Խզմալյանը ավելի անկեղծ ու շիտակ է: Ասում է՝ դուրս գանք ՀԱՊԿ-ից ու մտնենք ՆԱՏՕ: Իսկ թե ինչ կլինի դուրս գալու ու մտնելու միջակայքում, Խզմալյանը չի մանրամասնում:

Եթե ցեղասպանության ընդունումը նաև անվտանգության ձևաչափի բաղադրիչ է, ապա ճիշտ կլինի՝ սկսենք Ուրուգվայից: Չէ՞ որ այդ երկիրն առաջինն է ընդունել հայոց ցեղասպանության փաստը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ