...

Ինչո՞ւ Ծառուկյանը դատարան չի ներկայացել

Ինչո՞ւ Ծառուկյանը դատարան չի ներկայացել

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին: 

Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է եղել, չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին:

«ՉԻ». Երեկ թեժ քննարկումներ էին ընթանում, թե ինչ որոշում կկայացնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Մի մասն ասում էր, որ Մնացական Մարտիրոսյանը նախկին ռեժիմի ամենաստոր պատվերները դակած հիմնական դատավորներից մեկն էր, հետևաբար կմերժի Ծառուկյանին:

Երկրորդ խումբը համոզմունք էր հայտնում՝ Մնացական Մարտիրոսյանը հաստատ կբավարարի ԱԱԾ քննիչի միջնորդությունը, քանի որ նա բոլոր իշխանությունների հլու-հնազանդ կամակատարն էր: Գումարած դրան՝ նրա շլինքին Պողոս Պողոսյանի սպանության գործի կոծկումն է, երբ սպանության հեղինակներից միայն մեկին 1 տարի պայմանական տվեց:

Եվ քանի որ երկու տեսակետների հեղինակներն էլ բավական հիմնավոր փաստարկներ էին բերում իրենց կանխատեսման օգտին, մեզ թվում է՝ Գագիկ Ծառուկյանը հենց դրա համար էլ դատարան չի ներկայացրել, քանի որ իր համար պարզ չի եղել, թե Մնացական Մարտիրոսյանը ինչ որոշում կկայացնի: Կողքից ասել են՝ Առաջնորդ ջան, արխային գնա, Մացոն մեր լավ ախպերն ա, պրոբլեմ չունես: Հետո ասել են՝ էդ Մացոն շատ մուխանաթ մարդ ա, միշտ իշխանությունների ասածն է անում: 

Խեղճ Ծառուկյանն էլ չի գնացել: Միակ տարբերակը դա է: Բայց մինչև սեպտեմբերի 25-ը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1214 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ