...

Իշխանությունն է մեղավոր, որ մասիսցին կրկին կպարտվի նախկին բարքերին

Իշխանությունն է մեղավոր, որ մասիսցին կրկին կպարտվի նախկին բարքերին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի «Դավիթ Համբարձումյան» դաշինքով:

«ՉԻ». Միայն այս լուրը բավարար է, որ արձանագրվի՝ հեղափոխություն տեղի չի ունեցել, գործող իշխանությունները ձախողել են ամեն ինչ, այդ թվում՝ իրենց ծեծողներին ու հայհոյողներին պատժելու գործը:

Գործող իշխանությունը ինչպե՞ս կարող էր պատերազմ կառավարել, դիմադրություն կազմակերպել, արդյունավետ բանակցային գործընթաց վարել, եթե 3.5 տարի ցանկացավ, բայց այդպես էլ չկարողացավ տեղական մեկ ֆեոդալի պատժել:

Որպես հակադարձում՝ կարող են ներկայացնել, որ մի շարք բնակավայրերում մի շարք օդիոզ կերպարներ հետ են քաշվել ընտրական գործընթացից: Այո, կա նման բան: Բայց Դավիթ Համբարձումյանի դեպքը հուշում է, որ հետ քաշվածները թուլամորթություն են ցուցաբերել: Եթե մի փոքր խիզախություն դրսևորեին, ապա այսօր Համբարձումյանի նման կհավակնեին կրկին համայնք ու քաղաք ղեկավարել: Ընդամենը պետք էր չվախենալ ԱԱԾ կամ ՀՔԾ ոչինչ չասող հաղորդագրություններից կամ ամենաշատը մի քանի օր բանտարկվելուց:

Իհարկե, ընտրությունների արդյունքում ՔՊ-ական ուսապարկերը կմեղադրեն մասիսցիներին, որ ընտրեցին կրիմինալը և այլն, բայց իրականությունն այն է, որ 5 ամիս առաջ տեղի ունեցած համապետական ընտրություններում Մասիսի մի շարք գյուղերում և այդ քաղաքի մի շարք ընտրատեղամասերում հաղթանակ տարավ Համբարձումյանի սատարած ՊՈՒ դաշինքը, բայց առ այսօր իշխանությունները ի վիճակի չեն պատասխանատվության ենթարկել վերոհիշյալ բնակավայրերում գումար բաժանած անձանց:

Այնպես որ՝ իշխանությունը միայնակ է թողել մասիսցիներին նախկին բարքերի հետ և ամեն ինչ արել, որ այդ տարածաշրջանի ազգաբնակչությունը կրկին պարտվի դրանց:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4503 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ