...

Նորմալ է, չպատժվածը պետք է դուխավորվի

Նորմալ է, չպատժվածը պետք է դուխավորվի

«Սերժ Սարգսյանն ինչ որոշի, դա էլ կանենք»,- հայտարարել է Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսա Դավիթ Համբարձումյանը, որը նաև զբաղեցնում է Մասիսի քաղաքապետի պաշտոնը:

«ՉԻ». Ապրես՝ հինգ: Իհարկե հավատարմության համար:

Բայց ամեն դեպքում մի քիչ զգույշ կլինես, անցած անգամվա պես չափերդ չանցնես:

Հիշեցնենք, որ 2018 թվականի գարնանը Դավիթ Համբարձումյանը, նրա եղբայրը և ընկերները ծեծում էին փողոցները փակողներին, իսկ հատկապես աչքի ընկան ապրիլի 22-ին, երբ ծեծեցին անչափահաս երեխայի: Նաև այդպիսի վարքագծի պատճառով էր, որ ժամերի ընթացքում հարյուր հազարավոր հայաստանցիներ դուրս եկան փողոց ու գրողի ծոցը ուղարկեցին Սերժ Սարգսյանի իշխանությանը:

Մյուս կողմից՝ ամբողջովին հասկանալի է, թե որտեղից է առաջացել այս «խիզախությունը»: Անատամ, իմպոտենտ իշխանությունը չկարողացավ պատժել մեկին, որի հանցագործությունները տասնյակ տեսախցիկներ էին ֆիքսել: Պարզ է, որ երեք տարի անց չպատժվածը պետք է դուխավորվի և նման հայտարարություններ անի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ