ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դատական համակարգի ներկա վիճակին, ասել է. «Մեր կարծիքով՝ դատարանները կիսով չափ անկախ են»:
«ՉԻ». Սովետի ժամանակների մի անեկդոտ կա. գործարանի տնօրենը կոլեկտիվին հավաքում է, զայրացած մուննաթ է գալիս, որ վատ են աշխատում, պլանը թերակատարում են, գործերը լավ չեն ընթանում և խոստանում, որ ով լավ աշխատի, նրա արձանը դնելու է:
Աշխատողներից մեկը հարցնում է. «Ընկեր դիրեկտոր, ես ի՞նչ աշխատող եմ»: «Կիսատ»,- պատասխանում է տնօրենը: «Դե, իմ կիսանդրին դրեք»:
Արդեն հիմա այս իշխանությունների կիսանդրին կարելի է դնել: Մի այդպիսի ոլորտ, մի գործ չկա, որ լիարժեք արած լինեն: Ամեն ինչ՝ կիսատ-պռատ: Եվ սա դեռ՝ մեղմ ասած:
2,5 տարի ժամանակ և լիարժեք իշխանություն ունենալով, բան չեն արել, հիմա եկել, թե բա՝ դատարանները կիսով չափ անկախ են: Կիսատ-պռատ իշխանության արդյունքն էլ պիտի կիսատ-պռատ դատարանը լիներ: Ինչ ցանել եք, դա էլ հնձում եք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: