Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Նա նոյեմբերին կդառնար 87 տարեկան:
Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը գլխավորում էր Ֆրանսիան 1995-2007թթ.: Նա զբաղեցրել է նաև Ֆրանսիայի վարչապետի և Փարիզի քաղաքապետի պաշտոնները:
2007-ի մայիսի 16-ին նա հեռացավ նախագահի պաշտոնից:
2011-ի դեկտեմբերի 15-ին Շիրակը 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնումի համար:
1999 և 2006 թվականներին Ժակ Շիրակն այցելել է Հայաստան: