ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը նշել է, որ Հայաստանը պետք է վիճարկի Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականությունը և ասել. «Չեմ կարող հստակ պնդել, որ այն ամենը, ինչ անում է վարչապետի աթոռին կառչած անձը, կապված է Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակի հետ։ Բայց այն, որ նրա վարած քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, փաստ է»:
«ՉԻ». Պահ-պահ-պահ, հո չասաց, հո չասաց: Քանի կան թուրքերը և քանի կա Թուրքիան, իրենք միշտ գորովանքով ու երախտագիտությամբ են հիշելու դաշնակներին՝ իրենց մատուցած ծառայությունների համար: Չգիտենք, Նիկոլի քաղաքականությունը ձեռնտու է Թուրքիային, թե ոչ, բայց ոնց որ թե ինքը չի ստորագրել Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան ու թուրքերին հանձնել Հայաստանի տարածքի մի 60-70 տոկոսը: Սրանց որ մնա, 20-րդ դարի իրենց պարտություններն էլ կգցեն Նիկոլի ջեբը:
Ինչ վերաբերում է 1921թ. ռուս-թուրքական պայմանագրին, այստեղ մենք համաձայն ենք Կիրո Մանոյանի հետ: Միայն թե չենք հասկանում՝ ինչո՞ւ միայն այդ պայմանագիրը պետք է վիճարկել. միանգամից պետք է վիճարկել նաև Նվարսակի պայմանագիրը, պակաս վիճելի չեն նաև Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերը:
Այնպես որ, դաշնակներին ահագին գործ կա անելու: Եթե այս բոլոր պայմանագրերի վիճարկումները հաջողություն ունենան, նոր դրանից հետո կարելի է մտածել Մծբինի պայմանագրի մասին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: