...

Խեղճերին չեն թողնում տեռորիզմով զբաղվել

Խեղճերին չեն թողնում տեռորիզմով զբաղվել

ՀՅԴ «Հայ դատի» և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու մոտեցումները նման են Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին. «1994-1995 թվականներին ՀՅԴ ներկայացուցիչները ենթարկվել են հետապնդումների, իշխանությունները ջանքեր են ներդրել, որ կուսակցության գործունեությունն արգելեն: Նույն բանը տեղի է ունենում նաև հիմա»:

«ՉԻ». Հակառակի պես, Փաշինյանի ու Տեր-Պետրոսյանի մոտեցումները նույնը չեն: Առաջին նախագահը ՀՅԴ-ն փակեց զինված ջոկատներ ստեղծելու համար: Դաշնակցության բազմաթիվ պարագլուխներ դատապարտվեցին ու նրանցից ոչ-ոք չարդարացվեց:

Իսկ Փաշինյանի օրոք այդ նույն «Դրոյի» ու զինված ջոկատներ ստեղծելու գործով դատապարտված պարագլուխներից մեկը օրը ցերեկով հայտարարում է իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ իրականացնելու մասին, ու... հե՜չ, շարունակում է հոխորտալ: Այ, երբ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ-ի դեպքում պետականամետ վարքագիծ դրսևորի, այն ժամանակ էլ համեմատությունները տեղին կլինեն:

Բայց Կիրո Մանոյանի այս խոսքերն իրականում խոստովանություն են. մարդն ընդունում է, որ 1994-1995 թվականներին տեռորիստական գործելաոճի համար էին հետապնդվում, ու հիմա նեղսրտում է, որ չեն ողջունում տեռորիստա... պարիտիզանական ջղաձգումները:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2224 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ