...

Կառաջադրեն Սամվել Կարապետյանի մյուս քենակալին

Կառաջադրեն Սամվել Կարապետյանի մյուս քենակալին

«Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան երկու բողոք է ներկայացվել։ Մեկը՝ դատախազության կողմից, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին երկու միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելուն, մյուսը՝ պաշտպանական կողմից է, խափանման միջոց կիրառելու անհրաժշտության բացակայության վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ Վճռաբեկ դատարանում այս գործով հիմնական զեկուցող է նշանակվել դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա բարեկամական կապի մեջ է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու գործընթացում իր ներդրումն է ունեցել։ Գործարարը մոտ 1 մլն դոլար է փոխանցել Քոչարյաններին, որպեսզի գրավի համար անհրաժեշտ գումարը հավաքվի։ Բացի այդ՝ Սամվել Կարապետյանը դատավոր Սերժիկ Ավետիսյանի քենակալն է, նրա կինը Ավետիսյանի կնոջը գումար է փոխանցել, որը երևում է դատավորի տարեկան հայտարարագրում։ Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով՝ Գլխավոր դատախազությունը Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է»,- գրում է Faktor.am-ը:

«ՉԻ». Կարելի է միանշանակ պնդել՝ անգամ Քոչարյանի ու Սարգսյանի դատարաններն այսքան չէին հեգնում հանրությանը: Ասում էին՝ մեզ վրա հույս չդնեք և վերջ:

Հեղափոխությունից երկու տարի և երեք ամիս է անցել, բայց միտումը ոչ միայն չի մեղմվում, այլև հակառակը՝ խորանում է: Քոչարյանի վերաբերյալ պետք է որոշում կայացնի նրա մտերիմ մարդկանցից մեկը: Տվյալ պարագայում դատավորն ամբաստանյալի հետ ավելի մտերիմ կապերի մեջ է, քան անգամ նրա փաստաբանները: Եվ հեղափոխական իշխանությունը այս ամենը հանդուրժում է, իսկ դատախազությունը հաղորդագրություն է տարածում, թե մենք արել ենք մեզանից կախվածը:

Կարելի է արդեն կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը: Մեկ տարի կներկայացնեն տարատեսակ օրինագծեր, որոնք կենթադրեն, որ Վճռաբեկ դատարանի ներկա կազմը կգնա պատվավոր թոշակի: Իհարկե, նրանցից ոչ մեկն էլ չի գնա: Այնուհետև մի օրենք կընդունեն, որով, այնուամենայնիվ, Սերժիկ Ավետիսյանը կլքի պաշտոնը: Բայց մի շտապեք ուրախանալ: Կպարզվի, որ թափուր պաշտոնի համար իշխանությունը առաջադրում է Սամվել Կարապետյանի մեկ այլ քենակալի:

Եթե կասեք՝ հնարավոր չէ, ապա նայեք, թե ում են առաջադրել ՍԴ դատավոր:

Խնդիր կարող է առաջանալ միայն ևս մեկ տարի ժամանակ ունենալու պահով: Խիստ կասկածելի է, որ հանրությունը ևս մեկ տարի կհանդուրժի իշխանության՝ դատական համակարգի քննությունը հանձնելու անկարողությունը: Որքան կարելի է նույն քննությունից լիկվիդ ստանալ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ