...

Քոչարյանը ապացուցեց, որ որևէ կապ չունի Հայաստանի հետ

Քոչարյանը ապացուցեց, որ որևէ կապ չունի Հայաստանի հետ

Ռոբերտ Քոչարանի դատարանում սահմանված գրավի գումարի մեծ մասը տվել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը («Տաշիր Գրուպ»), գործարար Սերգեյ Համբարձումյանը («Группа компаний «Монарх»»), ռուսաստանյան հայտնի միլիարդատեր, «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Գենադի Ստեփանյանը։ Այս մասին հայտնում է 7or.am կայքը:

«ՉԻ». Իհարկե, վերջին միամիտն էլ կասկածներ չունի՝ 4 միլիոն դոլարը գումար չէ Քոչարյանի համար: Պարզապես այս ճանապարհով փորձում են ցույց տալ, թե սուտ է այն համոզմունքը, թե Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է:

Բայց խնդիրն այս ճանապարհով լուծելիս այլ հարցեր են առաջանում: 10 տարի Հայաստանը ղեկավարած անձի համար ինչո՞ւ հայաստանյան մեծահարուստները գումար չեն վճարել: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը, Նեմեց Ռուբոն, Ֆլեշի Բարսեղը, Դերժավայի Արկադին, Ավշարի Արայիկը և մյուսները չեն վճարել գրավի գումարը: Կարծում ենք՝ դա եղել է Քոչարյանի որոշումը:

Իր կալանավորման ընթացքում հայաստանյան օլիգարխները մատը մատին չխփեցին նրան աջակցելու համար, գեթ մեկ անգամ իրենց աշխատողներին չուղղորդեցին դատարանների դիմաց «մասովկա» ապահովելու: Իսկ Սերժ Սարգսյանի համար արեցին:

Այս քայլով Քոչարյանը վերջապես ապացուցեց, որ որևէ կապ չունի Հայաստանի հետ, և իր փրկության միակ գրավականը օտարներն են: Ինչ վերաբերում է «բարերարներին»: Ընդամենը պետք է արձանագրել. այս նույն օլիգարխները չօգնեցին հայ ժողովրդին հաղթահարելու կորոնավիրուսը, բայց նպաստեցին կորոնավիրուսի պայմաններում քաղաքական իրավիճակը ապակայունացնելուն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ