...

Կառավարության նոր խորհուրդները քաղաքացիներին

Կառավարության նոր խորհուրդները քաղաքացիներին

Էկոնոմիկայի փոխնախարարը երեկ ի պատասխան հարցին, թե մարդիկ չեն կարողանում վճարել վարձով բնակարանների վարձը, հանճարեղ խորհուրդ է տվել՝ փոխեք տեղորոշումը: Ավելի պարզ ասած՝ գնացեք ավելի հեռուները ապրեք:

Սա ինքնին արժեքավոր խորհուրդ է և պետք չէ կանգ առնել: Կառավարությունը պետք է զարգացնի միտքը և նոր խորհուրդներ տա: Օրինակ.

1. Ինչների՞դ է պետք գազը: Եղանակը, միևնույն է, տաքանում է, իսկ սնունդ գնելու հնարավորություն չունեք:

2. Ինչների՞դ է պետք հոսանքը: Միևնույն է դուրս չեք գալիս, ուրեմն՝ լվացքի մեքենան ու արդուկը պետք չեն, իսկ հեռուստատեսությունը գտնվում է նախկինների ձեռքում, իզուր մի քայքայեք ձեր նյարդերը:

3. Ինչների՞դ է պետք ջուրը: Դրա փոխարեն կարդացեք կառավարության սոցիալական ծրագրերը:

4. Չե՞ք կարողանում միս գնել, մսի վնասակարության մասին գրականություն կարդացեք:

5. Չե՞ք կարողանում վճարել վարկերը՝ մխիթարվեք, որ Միացյալ նահանգների պես պետությունն էլ պարտքեր ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1533 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ