...

Կառավարությունում մի կասկածելի բաջանաղ է «ֆռֆռում»

Կառավարությունում մի կասկածելի բաջանաղ է «ֆռֆռում»

«Կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանի բաջանաղն է, և այս տարիներին ՌՈ պետի հետ կապված ինչքան նամակ որ ուղարկվել է կառավարություն, վարչապետներին չի հասել հենց Ղազարյանի թեթև ձեռքով։ Ավելին, Ալեքսանդր Ղազարյանը այդ նամակները հետ է ուղարկել Արթուր Բաղդասարյանին, որն էլ պատժել է նամակի հեղինակներին։ Դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանին ՌՈ-ում տիրող բարքերի մասին նամակ գրելու համար հեղինակի վրա շինծու քրեական գործ են հարուցել և ենթարկել հետապնդումների, մինչև նամակի հեղինակը հայտնվել է հոգեբուժարանում»:

Այս մասին հայտնում է 1in.am-ը:

«ՉԻ». Ասում եք՝ բանակում մահվան ելքով հանցագործությունների քանակը շատացել է: Դե եթե Ռազմական ոստիկանության պետի և կառավարության պաշտոնյայի մակարդակով են այսպիսի ապօրինություններ տեղի ունենում, բա էլ ո՞նց հավատանք բանակում սպանությունների գործերով տարվող հետաքննությունների օբյեկտիվությանը: Եթե այս մարդիկ իրենց ապօրինություններն են պարտակում, հասարակ զինվորի սպանության գործը կպարտակեն ու կպարտակեն:

Ի դեպ, լրատվամիջոցի տեղեկությունները հաստատել է ՌՈ արդեն նախկին օպերատիվ սպա Արսեն Մինասյանը: Վերջինս նամակ է գրել Արթուր Բաղդասարյանի կոռուպցիոն գործունեության մասին, և ընդամենը մեկ ամիս անց ՌՈ պետի բաջանաղը կանչել է նրան իր մոտ և պահանջել այլևս նման նամակներ չգրել: Այսինքն, նամակի մասին վարչապետին չեն տեղեկացրել: 

Որ Տիգրան Մեծը Պոմպեոսի հարցերը լուծել է, դա լավ է, բայց վարչապետը լավ կանի ահա այս հանցագործությունների հարցը լուծի: Մեկ էլ տեսար, բանակում հանցագործությունների թիվը նվազեց, բացահայտման տոկոսն էլ ավելացավ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5819 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ