...

Կեղծիք տարածողը՝ կեղծիքի մասին

Կեղծիք տարածողը՝ կեղծիքի մասին

«Վիճակագրական ծառայության տվյալներին երբեք չեմ վստահել, առավել ևս, որ բարձր մակարդակներով բազմիցս արդեն բարձրաձայնվում են փուչ ու սուտ ցուցանիշներ, որոնք կարծես դառնում են մեր կյանքի նորմա: Երկի՛ր պահեք, կարելի՞ է ժողովրդին ապակողմնորոշել ու խաբել: Ամենացցուն օրինակն այն է, որ մենք վարակակիրների թվով աշխարհում առաջին տեղն ենք գրավում՝ մեր փոքր քանակով»:

Սա հատված էր տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հարցազրույցից՝ տրված 168.am կայքին:

«ՉԻ». Տնտեսագետ Բոստանջյանը, որը նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, իսկ հիմա աջակցում է Քոչարյանին, ասում է, որ չի կարելի խաբել ժողովրդին: Միանգամայն համաձայն ենք իր հետ:

Այդ դեպքում հարց է առաջանում. կամ ինքը մի քանի թիվ չի կարողանում իրար գումարել և հանել, կամ էլ խաբում է ժողովրդին:

Հայաստանը բնակչության քանակի համեմատ վարակվածների թվով առաջինը չի: ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 1.9 տոկոս, Բրազիլիայում՝ 2.3 տոկոս, Իսրայելում՝ 1.75 տոկոս և այլն: Հայաստանում այդ թիվը քիչ է 1.5 տոկոսից:

Բոստանջյանը կարող էր հանգիստ մտնել Կովիդի համաշխարհային կայք, որտեղ ամեն օր թարմացվում են տվյալները և կհասկանար՝ կեղծիք է տարածում, կամ իր լեզվով ասած՝ ժողովրդին խաբում է:

Վիճակագրական կոմիտեի տվյալները հազար ու մի մեթոդիկայի միջոցով են ստուգվում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից: Նրանց կեղծիքի մեջ մեղադրելուց առաջ լավ կլիներ ինքը զերծ մնար նման արագ հերքվող ապատեղեկատվություն տարածելուց:

Քոչարյանին աջակցելու համար հարգարժան պրոֆեսորը կասկածի տակ է դնում շատերի համոզմունքը, թե ինքը գիտի բազմապատկման աղյուսակը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ