...

Այդուհանդերձ կլինեն տարբեր անուղղակի բացասական ազդեցություններ. Վարդան Բոստանջյան

Այդուհանդերձ կլինեն տարբեր անուղղակի բացասական ազդեցություններ. Վարդան Բոստանջյան

Նավթի գնի 25 տոկոս անկումն ի՞նչ ազդեցություն կունենա համաշխարհային շուկայի, իսկ Համաշխարհային ֆոնդային շուկայի ապակայունացումը իր հերթին ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

Թեմայի շուրջ մեր զրուցակիցն է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

- Պետք է ասեմ, որ նավթի գնանկումը համաշխարհային շուկայում ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն է ունենալու: Ընդհանրապես, հատկապես ստրատեգիական բնույթի ռեսուրսները բոլոր միջազգային շուկաներում ակնհայտորեն ենթադրում են գործարքների տրոհում: Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա ազդեցությունը շատ մեծ չի կարող լինել, բայց այդուհանդերձ կլինեն տարբեր անուղղակի բացասական ազդեցություններ: Մասնավորապես՝ արտաքին գործարքների տրանսվերների առումով: Այսինքն, այն բոլոր ֆինանսական հոսքերը, որոնց առումով Հայաստանի Հանրապետության կողմից գործարքները առնչվելու են լրացուցիչ ռիսկերի հետ, տեղի են ունենալու սահմանափակումներով: Վատագույն դեպքում, օրինակ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունեցած կապերը, ուզում ենք, թե չէ, որոշակիորեն սահմանափակվում են, իսկ Հայաստանի Հանրապետության համար դա չափազանց կարևոր նշանակություն ունեցող տնտեսական գործոն է: Այդուհանդերձ, այս ամենը խոշոր առումով Հայաստանի համար մեծ հարված չէ՝ պայմանավորված մեր տնտեսության ավելի զուսպ, փոքր չափերով:

- Ռուսաստանը ևս հանդիսանում է Հայաստանի առևտրատնտեսական կարևոր գործընկերներից մեկը: Ի՞նչ ազդեցություն կունենան նավթի գնանկման հետ նշված զարգացումները ՌԴ-ի հետ կապված:

- Չէի ուզենա ավելի պեսիմիստական իրավիճակներ նկարագրել, բայց օրինակ գազամատակարարման ոլորտում, կորոնավիրուսի պատճառով գնանկում կլիներ, թե չէր լինի, մենք արդեն իսկ ունեինք խնդիր՝ թանկացման ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում, բնականաբար, ռիսկերը ավելի մեծանում են: Անկախ այն բանից, որ այս խնդիրը պարունակում է քաղաքական երանգ, գումարվում է նաև գնանկումը: Անկախ նրանից՝ կլինի սակագնի սահմանում, կլինեն բանակցություններ, մենք միևնույնն է հայտնվելու ենք լրացուցիչ դժվարությունների առաջ:

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի կառավարությունը ստեղծված իրավիճակից առանց ցնցումների դուրս գալու համար:

- Անշուշտ պետք է կատարվեն քայլեր, որոնք պայմանավորված կլինեն տնտեսության մեջ ռիսկը նվազեցնելու մտահոգությամբ: Հատկապես պետք է արվեն գործողություններ, որոնք կարտահայտվեն նմանատիպ ռեսուրսների տիրոջ հետ գործարքներով, դրա հետ կապված ռիսկերի կառավարումով: Այդ առումով, մեր իշխանությունները ակնհայտորեն պետք է դիմակայող գործունեություն ծավալեն, ավելի ռացիոնալ ֆինանսական ռեսուրսների տեղադրությամբ: Կառավարությունը պետք է կարևորի հատկապես տնտեսական քաղաքականության մեջ ռիսկային գործունեության սահմանափակումը:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ