...

Կոշկակարի բառապաշարով պրովոկատորը

Կոշկակարի բառապաշարով պրովոկատորը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան Օսմանյան բոլոր բանակները միասին վերցրած»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

«Ես ո՛չ Նիկոլ Փաշինյանի մասին կարծիք եմ ուզում հայտնել, ո՛չ էլ՝ իր տված պատասխանի: Ավելի լավ է թուրքերի ձեռքով կոտորվենք, քան Նիկոլի ձեռքով փրկվենք: Մեր ազգին Նիկոլը խաբեց»,- ասել է նա:

«ՉԻ». Ահա այսպիսի ողբալի վիճակում է հայտնվել նախկին ռեժիմը: Տպավորություն է, որ այլևս նրանք իրենց շարքերը համալրում են միայն հոգեկան հիվանդությամբ տառապողներին: Նախկին ռեժիմի մեդիան մնացել է նման անհավասարակշիռ անձնավորությունների հույսին: Նրանց առջև այլևս խնդիր չի դրված քննադատել գործող իշխանություններին, նրանք ունեն մեկ հանձնարարություն՝ փողոցային բառապաշարով վիրավորել վարչապետին և իշխանության մյուս ներկայացուցիչներին:

Իսկ դա, իր հերթին, կարող է վկայել միայն մեկ բանի մասին: Նրանք ոչ միայն կորցրել են հույսը ռևանշի, այլ նաև հասկացել են նախկին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունը: Եվ հիմա, պարզապես իրենց մնացել է կոշկարարի բառապաշարով հայհոյելը: Նման հոգեվիճակում դա միակ սփոփիչ հանգամանքը կարող է լինել նախկին իշխանությունների համար:

Գաղտնիք չէ, որ սույն անձը շատ վատ համբավ ունի Թալինում, բոլորը գիտեն, որ նա օրվա հացը վաստակում է պրովոկացիաներ կազմակերպելով: Եվ դա է պատճառը, որ փոքր հայրենիքում նրան ձեռք չեն մեկնում: 

Հիշեցնենք, որ Կարապետյանն աչքի էր ընկել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Թալինում ընտրողների հետ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման ժամանակ իշխանական պրովոկատոր Սարգիս Կարապետյանը փորձել էր սադրանք կազմակերպել։ Լևոն Տեր-Պետրոսյանի Թալինի նախընտրական շտաբի անդամները կանխել էին սադրանքը և Կարապետյանին ստիպել հեռանալ հանրահավաքի վայրից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6152 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ