...

Բայց դե նստվածքը մնաց

Բայց դե նստվածքը մնաց

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ամանորյա տոնական մի լուսանկար և գրել, որ նկարը արված է այս տարի Մոսկվայում։

«Սա Հայաստանի վարչապետի աղջիկն է։ Այն երկրի, որը տվել է 5000 զոհ, ունի 10,000 վիրավոր և կորցրել է 10,000 ք կմ տարածք...»,- գրել է Կարապետյանը։

Գրառումը տարածվել է yerkir.am, politik.am, ankakh.com, zham.am, 168.am և այլ լրատվականների կողմից։

FIP - Փաստերի ստուգման հարթակը հայտնել է, որ իրականում լուսանկարը հին է, այն համացանցում հայտնվել է դեռևս 2018թ. մայիսին։

«ՉԻ». Հայտնի հրեական անեկդոտ կա. Աբրահամն ասում է. «Մոյշա, հետդ էլ չեմ խոսելու, ինչի՞ ես ժամացույցս գողացել»:

Մոյշան պատասխանում է. «Արբրահամ, երդվում եմ ամենասուրբ բաներով, ես չեմ գողացել, հավատա»:

«Գիտեմ, գիտեմ, մենք հետո գտանք ժամացույցը, բայց դե նստվածքը մնաց»:

Հիմա Դաշնակցությունը իրականության հետ աղերս չունեցող մի բան է տարածել, լրատվամիջոցներն էլ իրենց հերթին են տարածել, հետո դա հերքվել է, բայց դե՝ նստվածքը մնաց:

Սա ուղղակի ցույց ենք տալիս Դաշնակցության որակը: Ազգ են փրկում: Բամբասանքով: Իրենց ամբողջ պատմությունն է այսպիսի բամբասանքների վրա կառուցված: Ուրիշ բանի ընդունակ չեն: 

1990-ականների մի քաղաքական գործիչ շատ հետաքրքիր միտք էր հայտնել. «Կա սուտ, ավելի մեծ սուտ, կա հրեշավոր սուտ և կա դաշնակցական սուտ»: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ