...

Պետք է շտապ նիստ հրավիրել

Պետք է շտապ նիստ հրավիրել

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը գրել է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների` Մարիամ Փաշինյանն այսօր ողջ օրն անցկացրել է Իջևան քաղաքում: Ըստ մեր տեղեկությունների` Մարիամն իր խորթ տատիկի` Երջանիկի մոտ է հիմա»:

«ՉԻ». Գրողը տանի: Բա հիմա ի՞նչ ենք անելու: Սա շատ վտանգավոր միջադեպ է: Հերիք չէ՝ վարչապետի աղջիկը Իջևանում է, հլը մի բան էլ տատի մոտ է գտնվում: Էն էլ՝ խորթ տատի: 

«Հայաստան» խմբակցությունը ճիշտ կանի՝ արտակարգ նիստ հրավիրի կամ էլ բոյկոտի խորհրդարանի աշխատանքները, եթե իշխանությունները չպարզաբանեն, թե Մարիամ Փաշինյանը տատի տանը նախաճաշին ինչ է կերել, հարևաններից ով է այդ ընթացքում նրանց տուն այցելել, ինչի շուրջ են զրուցել, արդյոք կա այդ զրույցի սղագրությունը, գուցե արժե նույնիսկ քննիչ հանձնաժողով ստեղծել՝ դեպքի մանրամասները պարզելու և մեղավորներին պատժելու համար: 

Թե չէ լրիվ կապերը կորցրել են: Երբ ուզում, գնում են տատի տուն, երբ չեն ուզում, չեն գնում: Պետք է մեր երախտագիտությունը հայտնենք այն լրատվամիջոցներին, որոնք ահազանգել են սրա մասին: Հայրենիքի փրկության գործում սա մեծ ավանդ էր:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1953 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ