...

Աստղերը հուշում են. Մարիամ Փաշինյան

Աստղերը հուշում են. Մարիամ Փաշինյան

Կենդանակերպի նշանը - Բազե

Շաբաթը կանցնի հին ընկերների փետուրները քամուն տալով:

Երկուշաբթի այնքան արագ կքայլեք, որ հարազատները կհրաժարվեն այլևս ձեզ հետ զբոսանքի դուրս գալու:

Երեքշաբթին բարենպաստ է որսի համար: Երեկոյան կունենաք նախկին ԱԱԾ-ականի այնքան միս, որ կբաժանեք հետևորդներին ու համակիրներին:

Չորեքշաբթի միսը չարաշահելու պատճառով կունենաք խնդիրներ: Վանեցյանը կհրապարակի իր առաջին բացահայտումը՝ թեյ խմելիս, գդալը թողնում եք բաժակի մեջ:

Հինգշաբթի բացահայտման ձեր հերթն է: Կհրապարակեք կադրեր, թե ինչպես է Վանեցյանը Չալոյին դիմում նախկին ղեկավարներից մեկի անունով:

Ուրբաթ Ցուկերբերգը ձեզ և Վանեցյանին երեք օրով կարգելափակի: Այդ օրերին կփայլատակի Շուշան Փաշինյանի ծագող աստղը:

Շաբաթ-կիրակի անցկացրեք ակտիվ հանգստի մեջ, ֆեյսբուքից դուրս: ՀՀ հպարտ քաղաքացիները իրավունք ունեն հանգստանալու ֆեյսբուքի գզվռտոցներից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2328 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ