...

Աշխատավարձի օրն է մոտենում

Աշխատավարձի օրն է մոտենում

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Խորհրդարանն ինձ համար դադարել է լինել այն տեղը, որտեղ մենք կարող ենք արդյունավետ գործել այս իշխանությունների դեմ: Հավատացեք, որևէ մեկին, այդ թվում՝ նաև ինձ, մեր հանրությունը, ընդդիմադիր քաղաքացիները մեզ ձայն չեն տվել, որ գնանք և իշխող ուժի հետ ինչ-որ հարցեր քննարկենք։ Մեզ մանդատ են տվել մի բան համար, որ քշենք այս իշխանություններին։ Ի՞նչ հարցեր էին տալիս այն օրը որոշ ընդդիմադիր պատգամավորներ. ինձ համար անընդունելի է»:

«ՉԻ». Հա բա: Այս ընդդիմությունը խորհրդարան է գնացել ընդդիմություն խաղալու, ընդդիմադիր հարցեր տալու և ընդդիմադիր ելույթներ ունենալու համար: Դա և´ իշխանությանն է բավարարում, և´ ընդդիմությանը: Ասում էինք, չէ՞, սա թատրոն է երկու դերասանով: 

Արթուր Վանեցյանը, իմիջիայլոց, լրիվ իրավունք ունի այսպես արտահայտվել խորհրդարանական ընդդիմության մասին: Անկախ նրանից, թե ինչ հայացքների տեր մարդ է, սկզբունքայնություն ցուցաբերեց, մանդատը վայր դրեց: 

Իսկ նրանք, ովքեր խորհրդարանում են, շուտով թույն ելույթների պորցիան դատարկելուց հետո կգնան աշխատավարձ ստանալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   515 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ