...

Ու լավ էլ խաղում են

Ու լավ էլ խաղում են

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ասել է. «Կար հնարավորություն՝ Երևանի ավագանու ընտրություններն օգտագործել որպես ամբողջական իշխանափոխության առաջին քայլ ու միասնական ճակատով պայքարել իշխանության դեմ։ Ոչ թե մրցակցության մեջ մտնել Երևանի քաղաքապետի աթոռի համար, այլ՝ պայքարել իշխանության դեմ։ Բայց գործընթացները ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողներ նման նպատակ չունեն։ Այսինքն՝ կասկածից վեր է, որ կան ուժեր, որ իրոք դեմ են Նիկոլի Փաշինյանին, բայց որոշները պարզապես նրա ընդդիմություն են խաղում»։

«ՉԻ». Որպես Արթուր Վանեցյանի ասածների վառ վկայություն՝ ասենք, որ այսօր ընդդիմադիր դաշտի մի ստվար հատված խոսում էր ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ռազմաշունչ հայտարարությունների մասին, այլ նրա մասին, որ Տիգրան Ավինյանը էն վերջին «Գազելը» խախտումով է քշել:

Այսինքն՝ քննարկում են, որ Ավինյանը վարորդական իրավունքի D կարգ չի ունեցել, որպեսզի հասարակական տրանսպորտ վարի: Այ էս կարգի լուրջ գործով են զբաղված:

Վանեցյանը անուններ չի տվել, թե ովքեր են ընդդիմություն խաղացողները, չնայած ակնարկներ արել է, փոխարենը դա մենք ենք անում արդեն քանի տարի: Դա ընդդիմադիր դաշտը գրաված, իբր արմատական ընդդիմություն կոչվածն է: Էն որ իշխանության հասցեին ինչ ասես, որ չեն ասում. էլ դավաճան, էլ կապիտուլյանտ, հայտարարում են, որ սեփական օրակարգով են շարժվելու և այլն, բայց հենց ընդդիմադիր դաշտում այլ ուժեր են հայտնվում, կամ համախմբվելու կոչեր են արվում, իշխանությանը միանգամից մոռանում են, վրա տալիս այդ ուժերին:

Հիմա էս ընդդիմությունը բողոքի ակցիա է անելու, պահանջելու է, որ Տիգրան Ավինյանին խստագույնս տուգանեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ