...

Ինչո՞ւ Վանեցյան, միանգամից Կադիրովին առաջարկեք

Ինչո՞ւ Վանեցյան, միանգամից Կադիրովին առաջարկեք

News.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանության ներսում որոշակի շրջանակներ ակտիվորեն քննարկում են բացառապես Սահմանադրության և օրենքների սահմաններում սահուն իշխանափոխության տարբեր սցենարներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնալով խորանում է հասարակության դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից: Մեր աղբյուրները նշում են, որ քննարկվում է մասնավորաբար Տիգրան Ավինյան-Արթուր Վանեցյան տանդեմի տարբերակը: Սրանով հնարավոր է դառնում լուծել մի քանի հարց: Նախ՝ կանխվում է գնալով վատթարացող սոցիալ-տնտեսական, ինչպես նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերում առկա խնդիրների էլ ավելի խորացումը: Երկրորդ՝ Վանեցյանը ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար, իսկ դա չափազանց կարևոր հանգամանք է: Եվ վերջապես՝ Տիգրան Ավինյանը, որպես պաշտոնյա և քաղաքական գործիչ, հեղափոխության ծնունդ է, իսկ դա թույլ կտա խուսափել ցնցումներից և իրականացնել սահուն, փափուկ իշխանափոխություն»:

«ՉԻ». Մնում է հասկանալ՝ աղբյուրները ի՞նչ խթանիչներ են օգտագործում, ի՞նչ երազներ են տեսնում և որքանո՞վ են դրանք վաճառում:

Ուրեմն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, բայց պարետ Տիգրան Ավինյանի վարկանիշը բարձրանում է: Այսպիսի վերլուծություն անելու համար անհրաժեշտ է առնվազն 3 ամիս Միքայել Մինասյանի խոհանոցում փակված մնալ և միայն հայտնի սև թեյնիկից գոլ ջուր խմել:

Ավինյանը հեղափոխական իշխանության վերնախավի ամենից քիչ վարկանիշ ունեցող գործիչն է, և դա փաստ է, որ ամրագրվել է թե՛ վարկանիշային ընտրությունների և թե՛ սոցիալական ցանցերում առկա տրամադրությունների անգամ մակերեսային մոնիթորինգի արդյունքներով: Ավինյանը անգամ շատ մեծ դժվարությամբ ընտրվեց Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչության կազմում: Վերլուծություն անողներն ամենայն հավանականությամբ այդպիսի մանրուքների վրա ուշադրություն չեն դարձրել:  

Ավելի զավեշտալի է Վանեցյանի վերաբերյալ նշելը, թե նա ընդունելի տարբերակ է աշխարհաքաղաքական կենտրոնների համար: Այսպիսի մտքեր արտահայտողների համար պետք է քարտեզ գնել և մանրամասն բացատրել, որ աշխարհաքաղաքական կենտրոն միայն Մոսկվան չէ: Կան էլի կենտրոններ, որոնք ունեն հաստատ ոչ պակաս ազդեցություն և որոնք որևէ դեպքում չեն համաձայնվի Հայաստանի ղեկին նրա հայտնվելուն: Դա նրանց համար նույնն է, եթե Մոսկվան փորձի Հայաստանի վարչապետ կարգել ասենք Ռամզան Կադիրովին:

Հասկանալի է, փակված լինելով չորս պատերի ներսում՝ Մինասյանը ընկել է երազանքների գիրկը, բայց հասուն տղամարդը անպայման չէ, որ հասարակայնացնի իր ֆանտազիաները և երազները: Ի վերջո հրապարակային երազախաբ լինելն էլ մի բան չէ: Թեպետ Մինասյանը վերջին տարիներին այնքան է խայտառակվել, որ մի դրվագ ավել-պակասը բան չի փոխի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2362 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ