...

Հարցեր ԱԱԾ-ին, որը Կոնստանտինը չի տալիս

Հարցեր ԱԱԾ-ին, որը Կոնստանտինը չի տալիս

«Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի վերջին տեսաուղերձներին ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ասել է. «Ինչու՞ ԱԱԾ-ն չի ձերբակալում Նիկոլ Փաշինյանին»:

«ՉԻ». Հետաքրքիր է, որ ամեն օր բազմաթիվ քաղաքացիներ տեսաուղերձներով են հանդես գալիս, բայց Բլոգնյուզի Կոստյան միայն Միշիկի խոսքերն է նկատել: Այնպիսի տպավորություն է, որ Միքայել Մինասյանը նաև Բլոգնյուզին է հովանավորում: Բայց դա միայն տպավորություն է: Որ հաստատ իմանայինք, կդիմեինք ԱԱԾ-ին:

Բայց մենք ԱԱԾ-ին այնուամենայնիվ կդիմենք. վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերերի թվում եղել են կամ կան Արթուր Վանեցյանն ու Միքայել Մինասյանը: Վերջինս ոչինչ չի ասել այդ մասին, իսկ ահա Արթուր Վանեցյանը խոստովանեց, որ ԶՊՄԿ-ում ներգրավված է իր հորեղբոր տղան: Իհարկե, դա լրիվ պատահական է ստացվել: Ու էլ ավելի պատահական այդ հորեղբոր տղան ավելի քան կես միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է նվիրել Արթուր Վանեցյանին: ԱԱԾ նախկին պետը դա էլ է խոստովանել: 

Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ այս ամենի մասին Կոնստանտին Տեր-Նակալյանը հարցում աներ ԱԱԾ-ին, բայց դե ո՞վ կկտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Իսկ Միքայել Մինասյանի մուլտսերիալներն առայժմ ուսումնասիրում են միայն երգիծաբաններն ու հումորի սիրահարները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ