Լուր-մեկնաբանություն
06.06.2020 / 10:00
Քաղաքական
06.06.2020 / 09:30
Լուրեր
06.06.2020 / 09:00
4rd.am на русском
06.06.2020 / 09:00
Լուր-մեկնաբանություն
05.06.2020 / 22:00
Լուր-մեկնաբանություն
05.06.2020 / 21:00
04.05.2020   09:00
2317

«ՉԻ» ռիթմով

 Читать на русском

Պատերազմում, ինչպես պատերազմում

Անցնող շաբաթը այնքան հագեցած էր տարբեր տեսակի անոմալ իրադարձություններով, որ մնում է արձանագրել՝ կորոնավիրուսը նաև մարդկանց վրա հոգեկան և հոգեբանական ազդեցություն է թողնում: Կորոնավիրուսն ընդհանրապես երրորդ պլան է մղվել: Ի՞նչ վիրուս, երբ դարի բացահայտումներ են արվում, մերկացնող փաստեր, շանտաժներ, սպառնալիքներ, իրար միս ուտելու խոստումներ:

Եթե շաբաթվա հիմնական իրադարձությունները ներկայացնենք պատերազմի լեքսիկոնով, ինչը այնքան էլ հեռու չէ իրականությունից, ապա կունենանք հետևյալ պատկերը:

Նախ իշխանությունները վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանի նշանառությամբ հրետանային համազարկ տվեցին Միքայել Մինասյանի ուղղությամբ: Որ վերջինս տարբեր տեսակի կոռուպցիոն ղալաթներ է արել՝ սկսած «Յուքոմից», վերջացրած «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատով: Բայց Մ. Մինասյանը վաղուց պատրաստ էր այս հրետակոծությանը՝ պատսպարվելով լավ, տեղը-տեղին, տարբեր ինժեներական կառույցներով ամրացված բլինդաժ-պադվալում: 

Միքայել Մինասյանը պատասխան հրետակոծությամբ հանդես եկավ՝ հիմնական թիրախ ընտրելով վարչապետի ընտանիքի որոշ անդամների, հատկապես՝ աներձագին: Միշիկ-մեդիայով տարածեցին տեղեկություն, որ մի ամբողջ ինքնաթիռ՝ մաքսանենգ ծխախոտով, առգրավվել է Ռուսաստանում, և այդ ամբողջ ապրանքը պատկանել է վարչապետի աներձագ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանին: Այս ֆրոնտում դեռ ծուխը չի ցրվել, որ հասկանանք, թե իշխանական կողմը ինչ կորուստներ է կրել:

Խաղաքարտերը բացվեցին

Բայց դե իշխանությունն էլ չի նիրհում. այս անգամ լայնամասշտաբ հարձակում սկսվեց Արթուր Վանեցյանի դեմ, ինչի համար կիրառվեցին տարբեր տրամաչափի հրետանի, ուղիղ նշանառությամբ ականանետեր, որոնց աշխատանքը կոորդինացնում էր քաջարի Մանեն:

Իշխանության մարտավարությունը պարզ է. թույլ չտալ Վանեցյանի և Միշիկի միավորումը, նրանց իրարից հեռու պահել և առանձին-առանձին վնասազերծել: Երևի դա հասկանալով՝ այս շաբաթ Վանեցյանն ու Միքայել Մինասյանը ազդարարեցին իշխանափոխության մեկնարկի մասին, որի ավարտը պետք է լինի Փաշինյանի անվերապահ կապիտուլյացիան: 

Ըստ էության, բոլոր կողմերն իրենց խաղաքարտերը բացեցին: Իշխանությունները առաջիկայում փորձելու են նախկին իշխանություններին և նրանց դրածոներին զրկել ֆինանսական ռեսուրսներից, առանց որոնց վերջիններս պարզապես զրո են: Ընդունվում են մի շարք օրենքներ, որոնք թույլ կտան պետականացնել ապօրինի ճանապարհով կուտակած կապիտալը: Մանկապարտեզի երեխայի մակարդակով բոլորը գիտեն, թե նախկին իշխանավորները ինչպես են հարստացել, ինչ մեխանիզմներով և այլն: Այնպես որ, եթե իշխանությունները հարձակման սլաքն ուղղեն դեպի նախկինների կապիտալը, վերջիններս ուղղակի կվերանան քաղաքական դաշտից:

Հեղաշրջման ուրվականը

Ի՞նչ պետք է անեն նախկինները՝ նրանց սպասարկող դրածոների, հաճախորդների, «պատիվ ունեմների» հետ: Որքան հասկանում ենք, իրենք պատրաստվում են ինչ-որ բան անել: Թե ինչ՝ չգիտենք: Բայց այնպիսի մի բան՝ գործողություն, մարտավարություն, ծայրահեղ միջոց, ուժային քայլ, որը իրենց հաշվարկներով հանգեցնելու է իշխանափոխության: Եվ դա չեն թաքցնում: 

Նախկինների մի շարք խոսափողներ՝ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, բաց տեքստով վերջնագիր են ներկայացրել իշխանություններին, թե ձեզ մի քանի օր ենք տալիս, հետո չփոշմանեք, բոլորիդ բռնելու, պատժելու ենք, շան օրն ենք գցելու: Բաց տեքստով: Կարող եք մտնել և տեսնել նրանց գրառումները: Վարչապետի բարևին չարժանացած Աղասի Ենոքյանը մտադիր է մինչև մայիսի 9-ը իշխանափոխությունը ավարտված տեսնել և այն տոնել: 

Հոկտեմբերի 27-ի ուրվականը

Բայց նախկինների գործողություններում նման ոգևորվածության մեջ մենք ինչ-որ տեղ բացահայտ, ինչ-որ տեղ բավական աննկատ, տեսնում ենք ռուսական գործոնը: Ակնհայտ է, որ ամիսներ շարունակ տարբեր ծակուծուկերում թաքնված այս ուժերը այսքան բացահայտ առճակատման կոչերով հանդես չէին գա, եթե չլիներ արտաքին աջակցությունը: Որովհետև ներքին աջակցություն չունեն: Չենք ասում՝ Կրեմլի մակարդակով է այդ աջակցությունը, այլ ռուսական տարբեր ֆինանսա-օլիգարխիկ, քաղաքական-ուժային կենտրոնների կողմից:

Արտաքուստ որքան էլ հիմա հանգիստ է թվում իրավիճակը, բայց այս ֆրոնտում, այս ուժերից ամեն ինչ կարելի է սպասել: Եթե հանկարծ իշխանությունները այս կոնֆլիկտում մի փոքր տեղի տան կամ զգոնությունը թուլացնեն, հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը նորից կրկնվեն՝ միասին վերցրած:



Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Արթուր Դանիելյան, Մանե Գևորգյան, Կոնստանտին Տեր-Նակալյան, Արթուր Վանեցյան, Միքայել Մինասյան, Նարեկ Սամսոնյան, Աղասի Ենոքյան


Գովազդ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված












































«ՉԻ» ռիթմով
«ՉԻ» ռիթմով
06.06.2020 / 45