...

Բլից-վիրտուալ. Արթուր Դանիելյան

Բլից-վիրտուալ. Արթուր Դանիելյան

- Պարոն Դանիելյան, ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ ձեր վեճը Ալեն Սիմոնյանի հետ:

- Մենք մեղավոր չենք: Մեր միաբանության մի քանի տասնյակ անդամներով հանգիստ կանգնած էինք և որտեղից որտեղ հայտնվեց այդ անձնավորությունը: Եկավ կանգնեց մեր մեջտեղը, սկսեց ուղիղ նայել մեր աչքերի մեջ: Ցանկանում եմ հատուկ շեշետել՝ այդ ընթացքում դրսևորում էր ակնհայտ ագրեսիվ թավշյա վարքագիծ: Եվ ամենակարևորը, չէր պահպանում սոցիալական հեռավորության՝ պարետի կողմից սահմանված նորմատիվները:

- Բայց արդյո՞ք դրա համար մայր են հայհոյում:  

- Այս երկակի ստանդարտներն ինձ արդեն հոգնեցրել են: Մի անգամ այսպիսի հարց չտվեցիք, երբ Նիկոլի ֆեյքերը համացանցում հայհոյում էին Էրդողանի մորը: Մեկընդմիշտ հիշեք՝ բեզաչոտնիկությունը ծնում է դրա   նորանոր դրսևորումներ:

- Այնուամենայնիվ, ինչո՞ւ մայր հայհոյեցիք:

- Եկեք մի բան ֆիքսենք: Մենք զինվորագրվել ենք սրբազան պատերազմի՝ հանուն փեսայի, նրա աներոջ և սուրբ Ռոբերտի համար: Այս սրբազան պատերազմում կամ կհաղթենք, կամ անհավատները կոչնչացնեն մեր 20 տարվա ավանդույթները: Եվ այո, զինվորագրվելով այդ պայքարին՝ մենք երդում ենք կերել չխնայել մեր ու մանուկ: 

- Ասում են, որ այդ պայքարը բավական առատաձեռն է ֆինանսավորվում: Ի՞նչ կասեք:

- Չգիտեմ, ամեն մի հաճախորդի նկատմամբ անհատական վերաբերմունք է դրսևորվում: Օրինակ՝ Կոստյան (Կոնստանտին Տեր-Նակալյան) հավաքում է բոլոր հայհոյանքները, որ ամսվա ընթացքում տրվում են իր հասցեին և կոնկրետ հատիկ առ հատիկ ներկայացնում է պարոն Մինասյանին ու պահանջում է, որ յուրաքանչյուր հայհոյանքի համար առանձին վճարվի: Ես չեմ ընկնում այդպիսի մանրուքների հետևից, նախընտրում եմ ամսվա սկզբին մի կլորիկ թիվ պայմանավորվել և վերջ: Շատ կհայհոյեն ինձ, թե քիչ, արդեն էական չէ:

- Չե՞ք փոշմանել, որ դուրս եք եկել ՔՊ-ից:

- Ինչի՞ս էր պետք մնայի այդ կուսակցությունում, լավագույն դեպքում հիմա պատգամավոր կլինեի, մի 150 հազար   դրամ պարգևավճար ստանալու համար էլ հազար ու մի քննադատություն կլսեի իմ հասցեին: Իսկ հիմա որևէ խնդիր չունեմ: Պարոն Մինասյանը երեկ զանգեց ու ասաց՝ Արթուր, եթե երկու անգամ էլ ծեծ ուտես, կարող ես էլ մինչև կյանքիդ վերջը չաշխատել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5115 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ