...

Միշիկը՝ հուսահատության եզրին

Միշիկը՝ հուսահատության եզրին

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ տեղի ունեցավ շատ կանխատեսելի բան՝ մեղադրանք առաջադրվեց «Ադեկվադ»-ի առաջնորդ Արթուր Դանիելյանին։ Ինչո՞ւ կանխատեսելի, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը։

Իսկ իրականությունը հետևյալն է՝ Նիկոլն արդեն անցյալ է, իսկ «Ադեկվադը» ունի ապագա։ Եվ ապագայի իրենց «մասնաբաժինը» կախված է հենց իրենց՝ հանրության լայն շրջանակների համար ավելի «հասկանալի» դառնալու ջանքերից։

Հ.Գ. Քրեական գործեր կոչեցյալների այս անիմաստ շարքը դրա պատվիրատուի և կատարողների հանդեպ արդեն վաղուց ժպիտ է առաջացնում։ Սա՞ է ձեր մաքսիմումը։ Ու ձեզ թվում է՝ մարսելո՞ւ եք։ Ոչ միայն դուք, այլև, ցավոք, ձեր ո՛չ ավագ, ո՛չ էլ ապագա սերունդները չեն մարսելու այս ամենի հետևանքները։ Պատրաստվե՛ք:

Հ.Գ.Գ. Ու կապ չունի գործից կհեռացվեք, թե՛ ինքնակամ հրաժարական կտաք, կփախնեք ԱՄՆ, թե՛ Կանադա, բոլորդ պատասխան եք տալու՝ սեփական մաշկի վրա զգալով, որ հա՛մ պետություն կա, հա՛մ էլ՝ Աստված»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանն անցյալ է, Արթուր Դանիելյանը՝ ապագա, իսկ Միքայել Մինասյանն, ամենայն հավանականությամբ՝ այլմոլորակային: Ինչո՞ւ այլմոլորակային: Քանի որ միայն այլմոլորակայինը կարող է իրեն թույլ տալ այս աստիճան անտեղյակ լինել Հայաստանի քաղաքական անցուդարձին և ուժերի հարաբերակցությանը:

Ինչպե՞ս կարելի է բացարձակ բացասական վարկանիշ ունեցող անձի վրա խաղադրույք կատարել: Տարիներ առաջ քաղաքական շրջանակներում լուրեր էին պտտվում, որ Անի Զախարյանի հետևում կանգնած է Միքայել Մինասյանը: Այդպիսով նա ցանկանում էր որոշակի անլրջություն հաղորդել ընդդիմադիր գործունեությանը: Բայց շատերն այն ժամանակ թերահավատորեն մոտեցան այդ լուրերին՝ կասկածի տակ դնելով, որ իշխանության գորշ կարդինալը կարող է այդքան ընկնել: Հիմա, երբ Մինասյանը հրապարակային խաղադրույք է դնում Ադեկվատների վրա, ակնհայտ է՝ նա Անի Զախարյանին էլ, Խաչիկ Ասրյանին էլ և անգամ Դռիկ Խչոյին էլ կֆինանսավորի ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար:

Ինչ վերաբերում է հոխորտանքներին: Անսահմանափակ իշխանություն ունենալու տարիներին բացարձակ անպետքություն դրսևորեցիք, հիմա խոհարար-բլոգերի կարգավիճակով ավելի շատ կարեկցանք եք առաջացնում, քան զգուշանալու ցանկություն:

Իհարկե, Աստված կա: Եթե չլիներ, մինչև հիմա Արա Մինասյանը կթալաներ Մասիվի հիվանդանոցը, Սերժ Սարգսյանը՝ գյուղացիներին, իսկ դուք կսեփականաշնորհեիք ևս մի քանի տասնյակ ՀԵԿ:

Միայն հուսահատության եզրին գտնվողը կսպառնա քաղաքական հակառակորդի 80-ն անց ծնողին, որը երբեք պաշտոն չի ունեցել և որը, ի տարբերություն ոմանց, չի յուրացրել բժշկական պետպատվերը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1941 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ