...

Ձեր կարգավիճակում բան չի փոխվի, պարզապես հիմա փոխանցում են որդիներին

Ձեր կարգավիճակում բան չի փոխվի, պարզապես հիմա փոխանցում են որդիներին

«Դաշնակցությունը հնարավոր է համարում համագործակցությունը Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Արծվիկ Մինասյանը:

«ՉԻ». Պատկերացրեք իրավիճակ. բազմաբնակարան շենքում բոլորը գիտեն, որ իքսը իգրեկի հետ արդեն 20 տարի է, ինչ գտնվում է ինտիմ հարաբերությունների մեջ, բայց կույսի դեմքով հայտարարում է, որ հնարավոր համարում է իգրեկի հետ ֆլիրտ անելը:

Ախր, ինչ ֆլիրտի (համագործակցության) մասին կարող է խոսք գնալ: Դուք արդեն մի երեք անգամ իրար հետ «ամուսնացել» և «ֆիկտիվ բաժանվել» եք, ունեցել եք շատ ուժեղ հուզական կապվածություն: Ո՞վ չգիտի, որ դուք շատ վաղուց մեկ միավոր եք և ձեզ բաժանել հնարավոր չէ:

Իքս ջան, անգամ չփորձես ուրիշների հետ խաղեր տալ. իգրեկը քո մասին այնքան բան գիտի, այնքան կոմպրոմատ է հավաքել, որ խաղի փորձի դեպքում տեղում կոչնչացնի:

Այնպես որ, պետք չէ սեթևեթել, թե հնարավոր ենք համարում, կքննարկենք, կմտածենք ու կխորհրդակցենք ընկերների հետ: Դուք հավերժ տեղ ունեք Վանեցյանի և Մինասյանի քաղաքական հայրերի սրտերում, պարզապես հիմա ձեզ կնվիրեն որդիներին: Սկզբում մի փոքր անսովոր կլինի, բայց արագ կհարմարվեք. իրենք իրենց հայրերի «տոչնի կոպյան են»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ