...

Ընդդիմության տեռարիումը

Ընդդիմության տեռարիումը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Այս իշխանությունն ամեն կերպ փորձում է «Դիմադրություն» շարժումը կոտրել՝ չարաշահելով իրավական բոլոր լծակները: Իր վերջին օրերն ապրող իշխանության վարքագիծը հասկանալի է. էսպիսի բան եղել է նաև 90-ականներին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմն էր նախաձեռնում հարձակումները, հետո տեսանք՝ նրանց ճակատագիրն ինչ եղավ»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, 1990-ականներին ոչ թե իշխանությունն էր հարձակումներ գործում Դաշնակցության դեմ, այլ ճիշտ հակառակը՝ Դաշնակցությունն էր իշխանության դեմ հարձակումներ գործում:

Ու հաստատ Տեր-Պետրոսյանը չէր զինված ահաբեկչական ջոկատներ ու կառույցներ ստեղծում: Ու իշխանությունները չէին ծրագրում սպանել Դաշնակցության պարագլուխներին, այլ ճիշտ հակառակը:

Վիճակագրությունը հզոր զենք է. ավելի քան՝ երեք տարի՝ 1995-ից մինչև 1998թ. հեղաշրջումը, Հայաստանում ոչ մի ահաբեկչական գործողություն և քաղաքական սպանություն չի եղել: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանի տարածքում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը: 

Եկավ Քոչարյանը, բանտերից ազատ արձակեց սպանությունների և ահաբեկչությունների մեջ մեղադրվող կամ դատապարտված դաշնակներին, ու սկսվեցին քաղաքական սպանությունները: Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանի պես վճռական չգտնվեց, տեսանք՝ նրա ճակատագիրն ինչ եղավ:

Սա էլ ձեզ այն հարցի պատասխանը, թե ինչու են Քոչարյանն ու դաշնակներն իրար սոսնձված:

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   8412 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ