...

Խունտան վրդովված է

Խունտան վրդովված է

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ Հայաստանում հայտարարվել է անցանկալի անձ. «Ոստիկանությունն ինձ ուղեկցեց դեպի վերադարձի օդանավ, երբ նոր էի հասել Երևան, որտեղ իմ մուտքը կասեցվեց և անձնագիրս առգրավվեց»:

Այս առթիվ ՀՅԴ արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Լևոն Տէր Պետրոսեանական օրերու խունդայի վարքագիծը յիշեցնող այս կեցուածքը, սակայն, անպատասխան պիտի չմնայ իրաւական առումով»:

«ՉԻ». Նախ, եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում՝ խունտա: Դա այն մարդկանց խումբն է, որը բռնի ճանապարհով հեղաշրջման արդյունքում իշխանություն է զավթում և բռնապետական կառավարում իրականացնում` տեռորի մեթոդներով:

Ոնց որ թե Լևոն Տեր-Պետրոսյանը լեգիտիմ ընտրությունների արդյունքում է իշխանության եկել: Ու ոնց որ թե ՀՅԴ-ն 1998թ. հեղաշրջման արդյունքում է իշխանության եկել ու 10 տարի բռնապետական համակարգի մաս կազմել՝ տեռորի մեթոդների իրականացմամբ: Հենց ՀՅԴ-ն 1998-ին իշխանության է եկել, միանգամից սկսվել են քաղաքական սպանությունները, որի գագաթնակետը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր:

Հիմա ո՞րն է խունտան: Այսինքն՝ երբ 1990-ականներին պետությունը կենաց-մահու կռիվ էր տալիս արցախյան պատերազմում, այ էս նույն դաշնակները գաղտնի, զինված ջոկատներ էին կազմում՝ այդ նույն պետությանը և նրա ղեկավարներին հարվածելու համար: Չհասցրին, այդ խմբերի պարագլուխներին բռնեցին, բանտ նետեցին: Որից հետո Հայաստանում չորս տարի ոչ մի ահաբեկչություն չգրանցվեց: 

Հիմա էս Մուրադ Փափազյան է, ինչ է, պետք է ճշտել՝ իրեն ահաբեկչության կանխարգելման շրջանակներո՞ւմ են արգելել Հայաստան մտնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1947 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ