...

Ինչով են սնվում դաշնակցականները

Ինչով են սնվում դաշնակցականները

Դաշնակցության օրգան «Երկիր» թերթը մի հոդված է հրապարակել՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս հնչեցրած տեսակետին, որ «…ՀՀ երկրորդ նախագահի՝ ոչ այնքան երկրի շահերով, որքան զուտ ռևանշիստական մղումներով ձևավորած դաշինքի նպատակադրությունը»:

Մեջբերենք մի հատված այդ հոդվածից. «Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն իրեն հարց տվե՞լ է, թե, եթե Ռոբերտ Քոչարյանը տար քաղաքական և իրավական գնահատական 1990-ական թվականներին տեղի ունեցած վայրենի թալանին, գործարանների ու հիմնարկ ձեռնարկությունների յուրացմանն ու որպես մետաղի ջարդոն արտահանմանը, Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ գործող զինված բանդաներին, քաղաքական հողի վրա կատարված բազմաթիվ սպանություններին, ազգային կուսակցությունների կասեցմանը, արդյունաբերական ներուժի, էներգետիկ անվտանգության փոշիացմանը, Արցախի հարցում ունեցած ծայրաստիճան պարտվողական, տեղ-տեղ դավաճանության հասնող կեցվածքին, 1995-1996 թթ. տեղի ունեցած ընտրություններով հիմնադրված ընտրակեղծարարությանն ու զոռբայական բարքերին, «Նաիրիտի», ատոմակայանի և մի շարք կարևորագույն այլ ռազմավարական նշանակության գիտաարտադրական հիմնարկությունների փակմանն ու պոտենցիալի փոշիացմանը… (շարքն անվերջ կարելի է շարունակել), ապա Տեր-Պետրոսյանն ու այլ պատասխանատուներ հիմա որտեղ կլինեին»:

«ՉԻ». Սենց լավ չէ, հոդվածը պետք էր վերնագրել. «Որքան է հայ ժողովուրդը «տառապել» Քոչարյանից առաջ»: Պետք է ստուգել դաշնակցականների սննդակարգը՝ հասկանալու, թե ինչ են ուտում նման տեքստեր երկնելու համար: Հաստատ Քոչարյանը մի բան խառնում է այդ ազգային գործիչների սննդի մեջ: Կարելի է պնդել, որ նրանց տալիս են ժամկետանց սնունդ, առնվազն՝ մի 25 տարվա:

Ընտրությունների մասին բերաններդ ընդհանրապես մի բացեք: Ձեր ներկայիս պատրոնը պաթոսախառը նամակներ և շնորհավորանքներ է գրել այդ ընտրությունների կապակցությամբ: Իսկ իր կազմակերպած ընտրությունները մղոններով հեռու էին նշված ընտրությունների ժողովրդավարական մակարդակից:

Գոնե հիմա, դաժան պարտությունից և ըստ էության 25 տարվա արկածախնդրությունից հետո մի համարձակվեք խոսել դավաճանությունից ու պարտվողականությունից: Մի պարզ պատճառով. որքան էլ ներկաները պատուհաս են, այնուամենայնիվ, կոնկրետ Քոչարյանի ջանքերով նրանք ժառանգել են ավազակապետական համակարգ: Իսկ այն չէր կարող իր ազդեցությունը չթողնել բանակի մարտունակության և սպառազինության վրա:

Հանրապետությունում այլևս մարդ չի մնացել, որ չիմանա՝ ատոմակայանը փակվել է խորհրդային իշխանության ժամանակ և վերաբացվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք: Խոսքը, իհարկե, դաշնակցականների մասին չէ. նրանք մարդ չեն, ազգային գործիչներ են:
Սպանություններ, այո, եղել են, անգամ դրանցից մի քանիսի համար դաշնակցականներ են դատապարտվել: Նրանք ճիշտ կանեն հստակեցնեն, թե հատկապես որ սպանությունների հետ կապ չունեն, որպեսզի հասկանալի լինի, թե թիվը որքան է նվազում:

Ինչ վերաբերում է ռևանշին. Եռաբլուրում տեղի ունեցած դեպքից հետո զոհված հերոսի մոր վրա քոչարյանականների հարձակումը թերևս փարատում է վերջին մոլորյալների կասկածները, թե ինչ են անելու նրանք իշխանություն ունենալու դեպքում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1292 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ