...

Վանեցյանը թաքցրել է Միքայել Մինասյանի հետ զրույցի փաստը

Վանեցյանը թաքցրել է Միքայել Մինասյանի հետ զրույցի փաստը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2019 թվականին Հռոմում հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ և վերջինս Նիկոլ Փաշինյանի անունից իրեն փոխանցել է, որ եթե ինքը որոշակի գումար վճարի, բոլոր քրեական հետապնդումները կդադարեցվեն: Բայց Միքայել Մինասյանը մերժել է այդ առաջարկը:

«ՉԻ». Իսկապե՞ս Միքայել Մինասյանին նման առաջարկ է արվել, թե՞ ոչ, դա թող Փաշինյանը ասի, բայց մեզ ուրիշ բան հետաքրքրեց. որ Արթուր Վանեցյանն առ այսօր Միքայել Մինասյանի հետ հանդիպման մանրամասների մասին չի խոսել: 

Եթե մի պահ ընդունենք, որ Միքայել Մինասյանը ճիշտ է ասում, ապա ստացվում է, որ Արթուր Վանեցյանը հանցավոր առաջարկ է արել նրան: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը նրան ասել է՝ գնա, ու իմ անունից Միշիկին կոռուպցիոն գործարք առաջարկի, Վանեցյանն էլ գնացել, հասել է Հռոմ, առաջարկ արել: ԱԱԾ պետի պաշտոնում գտնվելով՝ մարդը կոռուպցիոն «բազարների» է մասնակցել: Ու այդ մասին ոչ մի խոսք:

Եթե վարչապետը նրան առաջարկել էր գնալ Միքայել Մինասյանի մոտ նման առաջարկով, ապա նա ոչ միայն պետք է մերժեր այդ առաջարկը, այլ նաև անմիջապես հրաժարական տար, վարչապետի առաջարկի մասին հայտարարեր և իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացներ: Դա կլիներ սպային արժանի կեցվածք: Ձայն չի հանել: Պատիվ ունի:

Իմիջիայլոց, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հեռախոսազրույցի գաղտնալսումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱԱԾ պետը Եվրոպայում էր: Совпадение?

ՎԱՐԿԱՆԻՇ

   6927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ