...

Ֆեյք յու

Ֆեյք յու

«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը գրել է. «Քանի որ այսօր Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա-քաղաքական գործը։

Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ են լինում։ 

Պարզվում է, որ քննչական կոմիտեն այդ կեղծ լուրը վերցրել է ոչ ավել և ոչ պակաս՝ ամենահայտնի ֆեյքերից մեկի, Ռեգինա Պրազյանի էջից։ Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ»։

«ՉԻ». Էս մեկը չափազանցնում եք: Նորմալ քրեական գործ է հարուցվել: Պարզապես ֆեյք գործ է եղել: Այսինքն՝ ֆեյքի ֆեյք գրառման հիման վրա հարուցվել է ֆեյք քրգործ, էդ ֆեյքին ֆեյք քննիչները ֆեյք հարցաքննության են ենթարկել, հետո ֆեյք փաստերի հիման վրա ֆեյք մեղադրական եզրակացություն արել:

Սա շատ նորմալ պրակտիկա է, սրա մեխանիզմների մասին նույնիսկ Հովհաննես Թումանյանն է գրել «Սուտլիկ որսկանը» պատմվածքում: Ուղղակի այն ժամանակ Թումանյանը դեռ ֆեյք բառի մասին չգիտեր, տեղը սուտլիկ բառն է օգտագործել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ