...

Մենք էլ վախենում էինք, որ Քադիրովին կառաջադրեք

Մենք էլ վախենում էինք, որ Քադիրովին կառաջադրեք

«Պետք է հասնել ազգային համաձայնության կառավարության ձևավորման, որից հետո նոր պետք է խոսել առաջնորդի մասին։ Իհա՛րկե, մեր քաղաքական ուժի համար Արթուր Վանեցյանն է լինելու ՀՀ վարչապետը՝ մեր հաղթանակի դեպքում»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«ՉԻ». Շնորհակալ ենք հասարակությանը տեղեկացնելու և ըստ այդմ՝ հանգստացնելու համար: Մինչ Բաբայանի բացահայտումները, մտահոգություն կար, որ «Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածուն Ռամզան Քադիրովն է կամ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ հիմա ամեն ինչ տեղն է ընկնում՝ վարչապետ կդառնա «միստր նո քոմենթը»:

Հետաքրքրիր է՝ ի՞նչ ազգային համաձայնության կառավարության մասին է խոսում Բաբայանը: Նա այս երկրից չէ՞, վերջին երկու տարին որտե՞ղ է ապրել: Հանրապետականները նույնպե՞ս պետք է լինեն ազգային համաձայնության կառավարությունում: Իսկ բարգավաճականները և դաշնակնե՞րը, որոնց մերժեց ժողովուրդը մի փոքր ուշ՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: Միգուցե Ռոբերտ Քոչարյա՞նը պետք է լինի այդ կառավարությունում, որին բանտարկված է ցանկանում տեսնել ազգաբնակչության 90 տոկոսից ավելին:

Այդպիսի կառավարությունը ոչ թե ազգային համաձայնության կառավարություն կկոչվի, այլ ազգի ինադու կազմված կառավարություն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ